Հետաքրքիր փաստեր Նեապոլի մասին
BlogԱշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նեապոլը համարվում է պիցցայի, ավելի ճիշտ՝ նրա մի տեսակի (տեղական անվանումը՝ իտալ.՝ pizza napoletana) հայրենիքը, որ հայտնի է XIX դարի 80-ական թվականներից և պատրաստվում է մինչ այժմ։ Դասական են համարվում նեապոլիտանական պիցցայի երկու տարբերակներ (իտալ.՝ verace pizza napoletana artigianale)՝ «Մարինարա» (իտալ.՝ Marinara, սխտորով, առանց պանրի) և «Մարգերիտա» (իտալ.՝ Margherita, պանրով ու ռեհանով, առանց սխտորի)։
Նեապոլիտանական ծովածոց
Նեապոլի հին անվամբ կոչվել է (11) Պաթենոպե աստերոիդը, որ հայտնաբերվել է Նեապոլում 1850 թվականի մայիսի 11-ին իտալացի աստղագետ Անիբալե դե Գասպարիսի կողմից։