Տպավորիչ է. այս նյութը կարդալուց հետո այլևս երբեք Ձեր հին վերնաշապիկները դեն չեք նետի (լուսանկարներ)
LifestyleBlog.1in.am-ը գրում է.
Շատերն ուղղակի պաշտում են նոր կյանք հաղորդել հին իրերին: Այդ պատճառով էլ,Blog.1in.am-ը իր հմուտ ձեռագործների համար պատրաստել է հերթական վառ միտքը:
Անհավանական է, որ նման օրգինալ իր կարելի է պատրաստել հին անպետք վերնաշապիկից: Իսկ կարևորը, նույնիսկ կարել պետք չէ:
Կրեատիվ բարձի երես՝ հին վերանշապիկից
Դրեք բարձը վերնաշապիկի վրա և ընդգծեք չափսերը՝ ամեն կողմից ավելացնելով 8 սմ: Երկու քառակուսի կտրեք այդ կտորից:
Կողքերը ծոպավոր կտրեք. 8 սմ լայնությամբ, 2 սմ երկարությամբ:
Բարձը դրեք երկու քառակուսի կտորների արանքում:
Վերևի և ներքևի կտրատած կտորի ծոպերը կապեք իրար:
Ուրախացնում է այն փաստը, որ նույնիսկ հարկավոր չէ կարել:




