ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հունվարին թեժ գծով ստացել է 3763 զանգ
SocietyՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «114» թեժ գիծ ծառայության միջոցով 2016 թվականի հունվարին ստացվել է 3763 զանգ: Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ստացված զանգերից 553-ը վերաբերել է կենսաթոշակին առնչվող ընդհանուր ճշգրտող տեղեկատվության ստացմանը, 1231-ը՝ նպաստներին, որից՝ 1205-ը՝ ընտանիքի անապահովության, 215-ը՝ երեխայի խնամքի, 131-ը՝ երեխայի ծննդյան միանվագ, 443-ը՝ մայրության: 43 զանգ վերաբերել է կենսաթոշակի կուտակային բաղադրիչին վերաբերող հարցերին: Քաղաքացիները զանգահարել են նաև բժշկասոցիալական փորձաքննության (20), ավանդի փոխհատուցման (126) և ոլորտում առկա այլ հարցերին առնչվող տեղեկատվություն ստանալու համար:
Հունվար ամսին ստացվել է 20 բողոք, որից 1–ը ուղղված է եղել Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովին, 2-ը՝ Սոցիալական ծառայությունների տարածքային գործակալություններին, իսկ 17-ը՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժիններին:
Թեժ գիծ զանգահարած քաղաքացիների բարձրացրած հարցերի հիմնական մասը տեղում լուծում է ստացել, իսկ լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող մյուս հարցերին համապատասխան ընթացք է տրվել: