2015 թվականի ընթացքում Հայաստանից հեռացել և չի վերադարձել 47 հազար 676 ՀՀ քաղաքացի
Blog
Հետանկախության տարիներից սկիզբ առած ու 2008 թվականից Հայաստանի բնակչության մեծ թափ ստացած արտագաղթը ոչ միայն չի դադարում, այլ նաև նույնիսկ պաշտոնական թվերով անընդհատ աճ է արձանագրում:
Նույն արտագաղթի պաշտոնական թվերը ըստ ԱՎԾ-ի անցած 2015 թվականի ընթացքում Հայաստանից հեռացել և չի վերադարձել 47 հազար 676 ՀՀ քաղաքացի:Համադրելով նախորդ տարիների պաշտոնական թվերը, կարելի է եզրակացնել, որ դրանցում դեռ նվազման տենդենցներ չեն արձանագրվում: Ըստ ԱՎԾ-ի նաև 2015թ.-ին 2014թ.-ի նկատմամբ գրանցվել է ծնելիության 3 տոկոսի նվազում:
Արձանագրված է աճ նաև մահացության առումով: Հետևությունը այստեղ միայն մեկն է, այն, որ Հայաստանի բնակչության նվազմանը նպաստող բոլոր տեսականորեն գոյության հնարավորություն ունեցող գործոնները առկա են մեր երկրում, և դա լուրջ մտահոգություն առարկա պետք է լինի պատասխանատու պետական բարձրաստիճան այրերի համար:
Եթե ԱՎԾ-ն է նման թվեր ներկայացնում, ապա կարող ենք վստահաբար կարծել, որ պատկերն ավելի մռայլ է, քան ներկայացվում է: Թվերի նման դինամիկան կարող է հանգեցնել ոչ այլ ինչի, քան ազգային ողբերգության :