Yerevan, 27.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մեր պարագայում «մայդանները» ոչ մի լավ տեղ չեն տանի. Հրանտ Մարգարյան

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը կարծում է, որ Հայրենիք-Սփյուռք համաժողովները տարեցտարի էլ ավելի կարևոր են դառնում' թե՛ քաղաքական, թե՛ ազգային առումներով: Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովի ընթացքում ելույթ ունենալով՝ Հրանտ Մարգարյանը նշեց, որ համաժողովներն աստիճանաբար վերածվում են խնդիրներն ու անելիքները միասնաբար քննարկելու ու լուծումներ գտնելու իրական ելակետի: «Այս համաժողովներում հնարավոր է հասնել համընդհանուր եզրակացությունների, թե ինչ է պետք անել և ինչ պետք չէ անել: Ընդգծել այն կարևորը, որով կառաջնորդվեն թե իշխանությունները, թե ընդդիմությունը, թե Հայաստանում, թե Սփյուռքում, թե Արցախում և Ջավախքում աշխատող հասարակական-քաղաքական գործիչներն ու կառույցները: Մենք բոլորս էլ գիտենք, թե որն է մեր ընդհանրական նպատակը՝ ապահովել մեր ժողովրդի անվտանգ ներկան ու ապագան և հիմքեր ստեղծել համընդհանուր կայուն զարգացման համար: Մեր նպատակն իրականացնելու ճանապարհ, անտարակույս, կա, սակայն այդ ճանապարհին կան կարմիր գծեր, որոնք հատելու իրավունք մենք չունենք, այլապես կդանդաղեցնենք մեր ընթացքը և կարող ենք մնալ կես ճանապարհին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Մարգարյանը: Մարգարյանը նշեց, որ չի կարելի կատարել քայլեր կամ աջակցել քայլերի, որոնք մեր սերունդների իրավունքների տիրույթում են: «Մեր սերնդի մեծագույն ձեռքբերումն Արցախով միավորված 42 հազար քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանն է: Այն այլևս միայն մեր սերնդինը չէ, այն նաև հաջորդ սերունդների իրավունքն է: Այս 42 հազար քառակուսի կիլոմետրից չի կարելի զիջել և ոչ մի բան: Չի կարելի որևէ կերպ գնալ Հայոց մեծ երազի արժեզրկման: Անկախ նրանից, թե երբ կլինի մեր օրվա օրակարգում հայրենիքի բռնագրավված մասի ազատագրումը, չի կարելի ուղղակի և անուղղակի զիջ ել մեր, մեզ հաջորդող սերունդների իրավունքը: Թող այն ոմանց համար նույնիսկ երազանք համարվի, սակայն չի կարելի հրաժարվել ազգային երազանքից: Ազգային երազանքը մեր կենսունակության մղիչ ուժն է: Եվ հենց այս համատեքստում չի կարելի գնալ հայ ժողովրդի անանց իրավունքների հաշվին հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու փորձերի»,- ասաց Մարգարյանը: Նա ընդգծեց, որ որքան ուզում է մեծ լինի անհամաձայնությունն իշխանությունների վարած քաղաքականության հետ, որքան ուզում է մեծ լինի անվստահության չափաբաժինը, որքան ուզում է գլուխ բարձրացրած լինի հիասթափությունը, որքան ուզում է կորած լինի հավատը, միևնույն է, չի կարելի խռովել հայրենիքից: «Չի կարելի մեր ներքին հարցերին մասնակից դարձնել օտարներին, համակերպվել օտար ուժերի կողմից ներհայկական միասնականության բանաձևի փոփոխմանն ու քայքայմանն ուղղված ցանկացած դրսևորման: Մենք պետք է գիտակցենք, որ մեր ներքին հարցերը միայն պատրվակ են օտարների համար իրենց սեփական շահը ի հաշիվ մեր իրավունքների և ինքնիշխանության լուծելու: Երբ խնդրո առարկա է դառնում երկրի անվտանգությունը, չի կարելի միակամ ու միասնական չլինել: Լավագույն օրինակն ունեցանք վերջերս, երբ թշնամին ձեռնարկեց իր հերթական, այս անգամ շատ ավելի մասշտաբային ոտնձգությունը մեր սահմանների նկատմամբ: Մենք ոչ միայն վերստին համոզվեցինք հայկական բանակի բարձր պատրաստվածության և արիության մեջ, այլև ականատես եղանք ողջ ժողովրդի ինքնակամ զորակցությանը և քաղաքական ուժերի միասնականությանը»,- նկատեց նա: Միևնույն ժամանակ, Մարգարյանն ընդգծեց, որ բոլորը հավասար չափով պատասխանատու են երկրի անվտանգության համար, անկախ այն բանից թե ներքաղաքական դաշտում ինչ դիրք են զբաղեցում: Նրա խոսքով՝ ուր կա անօրինականություն ու կամայականություն, ընդվզումն անխուսափելի է: Միասնականությունն ու կայունությունը հնարավոր են դառնում, երբ կա արդարություն: Այլապես ժողովուրդն անկախ իրենից վարակվում է դրսի անպատեհ օրինակներով: «Մինչդեռ, համոզված եղեք, մեր պարագայում «մայդանները» ոչ մի լավ տեղ չեն կարող տանել: Խնայենք մեր երկիրը նոր «մարտի 1-երից»: «Չի կարելիների» այս շարանը կարևոր է մասնավորապես, երբ դիմագրավում ենք ներկա լարված ու վտանգավոր տարածաշրջանային քաղաքական կացությունը: Ամենամեծ վտանգը երկրի Արևելյան ու Արևմտյան սահմանում դարանակալած հակառակորդին դեմ-հանդիման մենակ մնալն է: Մեր ուժի հիմնական ապավենը մենք ենք ու մեր միասնականությունը: Սա կարող է իրականություն դառնալ, եթե մենք նույն նպատակն ենք հետապնդում և նույն խաղի կանոններով առաջնորդվում»,- եզրափակեց ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը:
Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M The International CMC Conference kicked off for the first time in Armenia, bringing together management consultants and the business community The winners of the 2024 joint program between SIA Armenia and "The Power of One Dram" have been announced General Director of Ucom Participated in the Annual Conference of the Institute of Internal Auditors Armenia AraratBank Expands International Transfer Options with Golden Money System