Տանզանիայում գործում է յուրահատուկ վայր ընթրիքի համար՝ The Rock ռեստորանը, որն այցելուներին հնարավորություն է տալիս ընթրել Հնդկական օվկիանոսում լողացող ժայռաբեկորի գագաթին, գրում է rosbalt.ru-ն։ Ռեստորանը գտնվում է Զանզիբարի Michanvi Pingwe լողափին, այնտեղ կարելի է հասնել և՛ ոտքով, և՛ նավակով, և՛ լողալով։ Ռեստորանի ճաշացանկում ներկայացված են թարմ և բազմազան ծովամթերքներ։
Աղբյուր` Tert.am