Գեղեցկության 4 ամենատարօրինակ միտումները (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Նոր սեզոնի ամենահայտնի գեղեցկության միտումները նաեւ ամենավտանգավորը. մի փոքր վրիպում եւ կերպարը կարող է ծիծաղելի թվալ։
Ինչպես չանցնել սահմանը եւ լինել նորաձեւ, Wnews.am-ը ձեզ կօգնի այս հարցում:
Ուլտրակարճ սանրվածք.
Ինչ է այն. Ոճաբանները ոգեշնչվելով Շարլիզ Թերոնի «Խենթ Մաքսը» ֆիլմի կերպարից, փորձարկում են ուլտրակարճ սանրվածքը։ Այս կտրվածքն են ընտրում անգամ մոդելները, որոնցից շատերի համար երկար վարսերի առկայությունը հնարավորություն է կրկին անգամ մասնակցել նկարահանումներին։
Թերությունները. Նման կտրվածքը պարտադրում է, որ դուք զինվեք բնական կանացիությամբ. մեծ աչքեր, հաստ շուրթեր եւ գեղեցիկ այտեր ունեցողներին այն շատ է սազում։ Սանրվածքը մաքսիմալ ընդգծում է դեմքը։ Սա լավ է այն դեպքում, եթե ձեր դեմքը մոտ է իդեալականին, սակայն մյուս դեպքերում բոլոր թերությունները կընդգծվեն։
Ինչպես վարվել. Եթե որոշել եք կարճ սանրվածք անել, պատրաստ եղեք ամենօրյա դիմահարդարման. առանց վառ ընդգծված աչքերի կամ շուրթերի կերպարն ավելի շատ հիվանդոտ կերեւա, քան նորաձեւ։ Բացի այդ, պետք է պատրաստ լինեք հաճախակի թարմացնել այն, քանի որ նման կտրվածքն իր կառուցվածքը կորցնում է 7—10 օր անց։
Սթրոբինգ.
Ինչ է այն. Դեմք, որը փայլում է պերլամուտրի բոլոր երանգներով։ Այն «հակակոնտուրային» է, երբ դեմքը հարդարում եք ոչ թե տոնային կրեմով, այլ տարբեր հայլայթերներով։ Ի սկզբանե, նման փորձարկումներն անց են կացվել նորաձեւության նկարահանումների համար, սակայն հետագայում, անհայտ պատճառներով, միտումը ներխուժեց նաեւ առօրյա կյանք։
Թերությունները. Առօրյայում նման հարդարումը տարօրինակ է թվում։ Արհեստական լույսի ներքո, եւս, հատկապես եթե օգտագործվում են նաեւ բրոնզե դիմափոշիներ։
Ինչպես վարվել. Առօրյայում առավել հարմար է հայլայթերներից օգտվելու դասական ձեւը. մի փոքր շուրթերի անկյուններում, այտերի վերին կետերում, հոնքերի տակ եւ քթի ծայրին։ Ավելի լավ է խուսափել շուրթերի եւ աչքերի վառ հարդարումից, որպեսզի չստանաք չափից դուրս տիկնիկային եւ արհեստական տեսք։
Կապույտ.
Ինչ է այն. Տարօրինակ կերպով կապույտն արդեն որերորդ սեզոնն է, դիմահարդարման մեջ շատ նորաձեւ է։ Իհարկե, դժվար է գտնել պատճառները. այն քչերին է սազում, բնական չէ։
Թերությունները. Նորաձեւ կապույտը շատ վառ է եւ պահանջում է որակյալ եւ հարթ մաշկ, որը մոտ կլինի իդեալականին։ Բացի այդ, մենք ենթագիտակցորեն հակված ենք այն կարծրատիպին, որ կապույտ ստվարաներկ են օգտագործում խորհրդային տարիների վուլգար կանայք։
Ինչպես վարվել. Փորձեք կապույտն օգտագործել մատիտի տեսքով եւ դրանով աչքին պոչեր նկարեք։ Եթե, այնուամենայնիվ, ցանկանում եք օգտագործել կապույտ ստվերաներկ, ապա լավ է կիրառել երեկոյան դիմահարդարման ժամանակ, սեւ մատիտի հետ։
Շրթներկի տարօրինակ երանգներ.
Ինչ է այն. Մենք տեսել ենք փորձարկումները մանուշակագույնով, սեւով, իսկ այժմ էլ նորաձեւ են դարձել ավելի տարօրինակ գույները. Prada-ի ցուցադրությանը ոսկեգույն շուրթերն արվել էին նրա համար, որ Պետ Մակգրատը ցուցադրի սեփական կոսմետիկայի որակը, սակայն դրանք անսպասելիորեն դարձան նորաձեւության միտում եւ ծնեցին տարօրինակ գույներով փորձարկումների մի ամբոջ շարք՝ կապույտ, դեղին, կանաչ երանգներով։
Թերությունները. Ինչպես մյուս վառ շրթներկերի դեպքում, առօրյայում դիմահարդարումը կարճ կմնա, հատկապես եթե խմեք, սնվեք կամ խոսեք։ Իսկ լղոզված կապույտ շրթներկը դժվար թե որեւէ մեկին գեղեցկացնի։
Ինչպես վարվել. Նման վառ դիմահարդարում պետք է անել անհրաժեշտ վայրում եւ անհրաժեշտ ժամի։



