Առաջին անսեռ մարդն ապրում է Ավստրալիայում (լուսանկարներ)
LifestyleՆորրի Մեի-Ուելբին ապրում է Ավստրալիայում։ Մարդն իրեն ո´չ տղամարդ է համարում և ո´չ էլ կին։ Եվ ամենահետաքրքիրն այն է, որ այդ մարդու որոշումը հաստատել են գիտականորեն։
Նրա փաստաթղթերում գրված է՝ «չհաստատված սեռ»։ Նորրին ծնվել է Շոտլանդիայում, սկզբում նա տղամարդ էր, հետո որոշեց, որ պետք է դառնա կին: 7 տարեկանում նա ծնողների հետ տեղափոխվեց Ավստրալիա և վիրահատություն արեց՝ փոխելով իր սեռը։
Որոշ ժամանակ անց Նորրին դադարեց օգտագործել կանացի հորմոնների համար նախատեսված դեղահաբերը, քանի որ նրան միառժամանակ դուր չէր գալիս նաև կին լինելը։
Այժմ նա 48 տարեկան է, բայց չի կողմնորոշվել սեռի ընտրության հարցում։ Դրա համար նա խնդրել է Ուելսի կառավարիչներին, որ փաստաթղթերում գրեն իր անսեռ լինելու մասին։







