Yerevan, 05.October.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Փորձագետները քննարկել են ՀՀ-ում ապաստանի և փախստականների պաշտպանության 2016թ. առանցքային ուղղությունները

ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի կողմից ֆինանսավորվող և իրականացվող «Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի 2-րդ փուլի առաջին ազգային համակարգման փետրվարի 3-ին կայացած հանդիպման նպատակն էր համաձայնություն ձեռք բերել Հայաստանում ապաստանի և փախստականների պաշտպանության ոլորտում 2016թ.-ի առանցքային ուղղություններ ի և իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:

Ինչպես տեղեկացրին Հայաստանում Միավորված ազգերի փախստականների գծով գերագույն հանձնակատարի ներկայացուցչությունից, հանդիպումը ՄԱԿ-ի երևանյան գրասենյակում համախմբել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության միգրացիոն պետական ծառայության (ՄՊԾ), արդարադատության ակադեմիայի, դատավորների միության, վարչական դատարանի, վարչական վերաքննիչ դատարանի, վճռաբեկ դատարանի, ազգային անվտանգության ծառայու թյան սահմանապահ զորքերի և ՄԱԿ ՓԳՀ-ի ներկայացուցիչներին:

«Արևելյան Եվրոպայում և Հարավային Կովկասում ապաստանի համակարգերի որակի նախաձեռնություն» ծրագրի 1-ին փուլը, որն իրականացվել է 2013 – 2015թթ.-ին, նպատակ ուներ բարելավելու ապաստանի տրամադրման միջավայրը տարածաշրջանում (Հայաստան, Ադրբերջան, Բելառուս, Վրաստան, Մոլդովա և Ուկրաինա)՝ բարձրացնելով առաջին ատյանում որոշումների կայացման պրակտիկայի որակը: Հայաստանում դա հանգեցրել է «Փախստականների և ապաստանի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների, ստանդարտ ընթացակարգերի մշակման, ՄՊԾ-ում որակի ապահովման նոր մասնագետի առկ այության՝ ընդհանուր առմամբ արձանագրելով զգալի արդյունքներ՝ առաջին ատյանում իրականացվող ապաստանի ընթացակարգերի որակի, արդյունավետության և արդարացիության առումով: 2-րդ փուլի (2015 – 2017թթ.) միջոցով ծրագիրը շարունակելու մասնակից երկրների խնդրանքը բավարարվել է. 2-րդ փուլը տարածաշրջանին հնարավորություն կտա ընդլայնել ծրագրի շրջանակը՝ առավել համապարփակ կերպով ներառելով արդյունավետ ապաստանի համակարգի մյուս տարրերը, ինչպիսիք են երկրի տարածքի հասանելիությունը և առաջին ատյանում կայացված որոշումների դատական վերանայումը:      

Ծրագրի՝ Երևանում փետրվարի 3-ին կայացած առաջին ազգային համակարգման հանդիպումը ծառայել է որպես հարթակ բոլոր շահագրգիռ կողմերի համար` փոխանակելու տեսակետներ և տրամադրելու արձագանք առաջին փուլի արդյունքում արձանագրված առաջընթացի, շարունակվող մարտահրավերների և ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ կատարված առաջարկությունների մասին:

Առաջին անգամ արդարադատության ակադեմիայում կներդրվի փախստականների իրավունքի վերաբերյալ դասընթաց, և գործընկերները, ներառյալ՝ դատավորները և սահմանապահները կփոխանակեն իրենց գիտելիքը և փորձը արտասահմանյան, այդ թվում` Գերմանիան և Շվեդիան ներկայացնող իրենց գործընկերների հետ: 

Հանդիպման ընթացքում ՄՊԾ-ի ապաստանի հարցերի բաժնի պետ  Պետրոս Աղաբաբյանը ընդգծել է Ծրագրի արժեքը՝ որակյալ արդյունքների հանգեցնող պրակտիկ ուղղվածություն ունենալու առումով:  

«Ինստիտուտների կառուցման նախնական փուլի ավարտին հաջորդիվ՝ Ծրագիրը կկենտրոնանա կարողությունները կարիքներին հարմարեցնելու և բոլոր ատյաններում որոշումների կայացման որակի հետագա բարելավման վրա»,- հանդիպման բացման խոսքի շրջանակներում նշել է Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը:

«Որակի նախաձեռնություն» ծրագրի 2-րդ փուլը հնարավորություն կտա փորձի փոխանակման սահմանապահների, ապաստանի հարցերով լիազոր մարմինների և դատական իշխանության ներկայացուցիչների միջև»,- ասել է Քեյթ Պոչապսկին` ՄԱԿ ՓԳՀ հայաստանյան գրասենյակի իրավաբանական բաժնի ղեկավարը: «Ծրագրի շնորհիվ ՄԱԿ ՓԳՀ-ն հաստատել է համակարգված համագործակցություն բոլոր համապատասխան պետական մարմինների հետ՝ նպատակ ունենալով հասնել կոնկրետ և որակյալ արդյունքների&ra quo;,- հավելել է Պոչապսկին:

Կողմերը, ներառյալ պետական մարմինների, դատական իշխանության ներկայացուցիչները ընդգծել են Ծրագրի կարևորությունը՝ համարելով այն առանցքային նախաձեռնություն ամբողջ տարածաշրջանի համար, որը կապահովի որակ և որոշումների կայացմանը մասնակցող համապատասխան իշխանության մարմինների կարողությունների հետագա զարգացում: Կողմերը, հետևաբար, վերահաստատել են իրենց պատրաստակամությունը ներգրավվելու «Որակի նախաձեռնություն» ծրագրին՝ համապատասխան գործընթացներին և միջոցառումներին մասնակցելու միջոցով:

Ucom Becomes an Official Partner of the Armenia-UK Business Forum 2026Ucom Sales and Service Center at 20/52 Erebuni Reopens After Renovation Unibank Joins the Armenian Solar Energy AssociationThe Widely Discussed Dvin Crown Project. A New Visibility Platform for Brands Has Emerged in the Heart of YerevanAmeriabank named Most Innovative Digital Bank in Armenia, alongside 9 Global Finance Digital Banking AwardsUnibank and Picsart Academy Host Kids Day for ChildrenUnibank Issues AMD and USD Bonds with Annual Coupon Rates of 10.3% and 6%Artur Hovhannisyan and the Ambassador of Bulgaria to Armenia discussed a number of programs of mutual interest to Armenia and Bulgaria A new and fantastic story was born in the heart of Yerevan—the spirit of the old city at Hayasa Hotel Old YerevanConverse Bank is Lead Sponsor of the BACEE International Banking Conference Ralph Yirikian on the Cost of Digital Transformation at the 13th Regional HR Conference You Can Now Pay with Idram on Glovo: The Long-Awaited Partnership Is Now a RealityRate.Trading: Currency Exchange on a New Digital PlatformIdram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and Special Offers at Armenian Auto Show IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice Ucom Fellowship Participants Meet Ralph Yirikian at UcomUnibank Becomes Title Sponsor of Alashkert Football ClubSergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invite Young Pianists to Apply for the Prestigious Lang Lang Young Scholars ProgramUnibank Call Center Now Available 24/7 on Weekdays Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School ParticipantsUnibank Becomes Lead Sponsor of AGBU’s Global Run in Support of Camp NairiUnibank’s Renamed “Tumanyan” Branch Opens at a New LocationUcom Continues Large-Scale Network Modernization, Expanding 5G Coverage and Enhancing Connectivity EBRD’s AMD-denominated bonds listed on AMX; Converse Bank acted as underwriterBecome a Unibank shareholder and acquire perpetual bonds with a 13.25% yieldThe Unprecedented Educational Summer of the 'Armenian Virtuosos'All Armflix Content Is Once Again Available on UplayHayk Melikyan Opens the 5th Festival of Armenian Culture in KatowiceHarutyun Harutyunyan: “The Government Has No Intention of Applying for EU Membership and Adopted the Law to Prevent a Referendum”Ucom Supports Coca-Cola Fest 2026 “Orran” Students Start the New Academic Year with Support from “The Power of One Dram”It is with deep awareness of the seriousness of this supposition as well as concern that we pose the question of the above headline“Armenian Virtuosos” Scholarship Recipients Take the Stage at the 4th International Festival of Youth Orchestras of the WorldUnibank Launches a New Promotion "U-Teenager": Grand Prize — a Summer Course at One of the Top Universities AbroadSEROOND Begins: Armenia’s First Authored School Model Based on Whole-Child Development, Enabled by AI"Unisport" Advances to the Main Round of the UEFA Futsal Champions League Cybersecurity Course Graduates Take Part in Ucom’s “Junior Academy” ProgramUcom Introduces Green Tariff Plans, Turning Everyday Connectivity into Environmental Impact Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team Group Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has Begun