Կառավարությունը ձգտում է ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ-ում հասցնել առնվազն 40 տոկոսի
EconomicsՓոքր ու միջին ձեռնարկատիրությունն անընդհատ ու առաջնահերթ գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում: Լրագրողների հետ հանդիպմանն այս միտքը վերահաստատեց ՀՀ էկոնոմիայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:
Նախարարը նշեց, որ ավելացել է ինչպես աջակցություն ստացող ՓՄՁ-ների ծավալը, այնպես էլ` նոր բացված ընկերությունների քանակը գերազանցում է փակված ընկերությունների թվին:
«Աներկբա է, որ այս ոլորտի ազատական աշխատանքն ու դրան աջակցություն ցուցաբերելը ամենօրյա խնդիր է: ՓՄՁ մասնաբաժինը ՀՆԱ-ում, որն այսօր 27-28 տոկոսի շուրջ է, մեզ չի բավարարում, ձգտում ենք 2018-ին այն հասցնել առնվազն 40 տոկոսի»,-ասաց նախարարը:
Պատասխանելով հարցին, թե ինչ է պետք անել, որպեսզի փակվող փոքր ու միջին ձեռնարկությունների թիվը հասցվի նվազագույնի` Կարեն Ճշմարիտյանն ասաց, որ կառավարությունը ջանքեր է գործադրում` ստեղծելու բարենպաստ գործարար միջավայր, իրականացնի պակաս վարչարարություն, ապահովի արտաքին շուկաների հետ հաղորդակցվելու հնարավորություն, կոռուպցիայի ավելի ցածր մակարդակ և այլն: Իսկ ընկերությունների փակմանը նպաստող, ըստ նախարարի, կան մի քանի տասնյակին մոտ գործոններ, որոնք այնքան էլ կախված չեն կառավարության գործողություններից:
«Այդ գործոնները վատ կառ ավարումից, բաժնետերերի միջև հնարավոր անհամաձայնությունից մինչև շուկայում նոր խաղացողների հայտնվելը կարող են լինել»,-հավելեց նախարարը:
2015-ին բացվել է 1120 նոր առևտրի օբյեկտ: Առևտրի օբյեկտների թիվը նախորդ տարի կազմել է 17 հազար 762, որը 2014-ի համեմատ գրանել է 6.7 տոկոս աճ: