«Նաիրիտ»-ի գրավադրված գույքի հետ կապված բոլոր իրավասությունները կանցնեն Հայաստանին
Economics«Նաիրիտ» գործարանի գույքի գրավի իրավունքները ՌԴ միջպետական բանկից փոխանցվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը:
Այս մասին Ազգային ժողովում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:
«Եվ հիմա կատարվում են ձևակերպման փաստաթղթային աշխատանքներ, որը մենք նախատեսում ենք ավարտին հասցնել առաջիկա մեկ ամսվա ընթացքում: Գույքի հետ կապված բոլոր իրավասություններն անցնում են Հայաստանի Հանրապետության կառավարությանը»,- նշեց Զախարյանը:
Անդրադառնալով «Նաիրիտ»-ի վերագործարկման հնարավորության վերաբերյալ պատգամավորի հարցադրմանը՝ Զախարյանն ընդգծեց, որ այդ հարցով բանակցություններ տարվել են տարբեր տարբեր ընկերությունների հետ:
«Այս պահին մենք որևէ ընկերության հետ պայմանավորվածություն չունենք: Կառավարությունը շահագրգռված է ու ամեն ինչ անելու է «Նաիրիտ»-ի վերագործարկման համար»,- եզրափակեց Զախարյանը: