Գրիգորյանն ու Գաբուզյանը կրկին մոտեցան առաջատարներին
BlogԱրամ ՈՒգուջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հունվարի 28-ից փետրվարի 5-ը Իրանի Մաշհադ քաղաքում ընթանում է 15հազար դոլար մրցանակային հիմնադրամով միջնադարյան պոետ Ֆիրդուսիի հիշատակին նվիրված շախմատի 6-րդ միջազգային մրցաշարը:Ստուգատեսում հանդես են գալիս 11երկրի 178շախմատիստ , այդ թվում 12 գրոսմայստեր , 5 միջազգային վարպետ: Մրցաշարում Հայաստանը ներկայացնում են 2երիտասարդ գրոսմայստերներ ՝ 2015թ ՀՀ չեմպիոն,20 -ամյա Կարեն Հ.Գրիգորյանն ո նրա հասակակից Հովհաննես Գաբուզյանը:
Հրաշալի մեկնարկից հետո հայ գրոսմայստերներն,ովքեր առաջին 3 տուրերում 3 անընդմեջ հաղթանակ էին տոնել, հաջորդ 2 տուրերում թուլացրին առաջընթացի տեմպերն ու 2հնարավորից միայն կեսական միավոր վաստակելով ետ մնացին առաջատարներից: Բարեբախտաբար մեր երիտասարդ շախամատիստենրը շատ արագ վերագտան իրենց խաղն ու 6-րդ և 7-րդ տուրերում 2-ական անընդմեջ հաղթանակներ տոնելով կրկին մոտեցան առաջատարներին :
Երեկ՝ 7-րդ տուրում հայ գրոսմայստերներն ,ինչպես նախորդ ՝6-րդ տուրում երկուսն էլ կրկին հանդիպեցին իրանցի շախմատիստների հետ: Գրիգորյանը սպիտակներով առավելության հասավ Ամեր Ամինիի, Գաբուզյանն էլ ՝ Աբոլֆազլ Աբնեդիի նկատմամբ: Այժմ նրանք իրենց ակտիվում գրանցած 5,5-ական միավորով 6-14-րդ տեղերը բաժանողների խմբում են:
6,5 միավորով միանաձնյա առաջատարը ռուսաստանցի գրոսմայստեր Մաքսիմ Չիգաևն է, ում վաստակած 6-ական միավորով հետապնդում են 4շախմատիստեներ:
Այսօր կայանալիք ստուգատեսի նախավերջին ՝ 8-րդ տուրում Գրիգորյանը սևերով մրցելու է իրանցի միջազգային վարպետ Մասուդ Մոսատեղփուրի, իսկ Գաբուզյանն էլ ՝ ադրբեջանցի գրոսմայստեր Վուղար Ռասուլովի հետ :
Շվեյցարական մրցակարգով՝ 9տուրով ընթանալիք մրցաշարի հաղթողը հայտնի կդառնա վաղը՝ փետրվարի 5-ին:
Մրցանակային են 1-7-րդ տեղերը:Ստուգատեսի հաղթողին բաժին կհասնի 4հազար, 2-րդ տեղը գրավողին՝ 3հազար, 3-րդին՝ 2500, 4-րդին՝ 2հազար, 5-րդին՝ 1500,6-րդին՝ 1000,7-րդին՝ 700դոլար պարգևավճար: