Yerevan, 11.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լիլի Հովեր. «Ես ինձ փորձում եմ ֆինանսապես ապահովել, որպեսզի ստիպված չլինեմ անել այն, ինչ ինձ հոգեհարազատ չէ»

Lifestyle
BlogNews.am-ը գրում է.
 
«Ի՞նչ եղանակ է սպասվում վաղը, լսե՞լ ես` ինչ է ասել Լիլի Հովերը». ահա այսպիսի արտահայտություններ եմ լսում հաճախ, երբ մարդիկ լսում և վստահում են Լիլիի հայտնած եղանակի կանխատեսումներին: Հաղորդավարուհուն հյուրընկալեցինքBlogNews.am-ի խմբագրությունում, իսկ զրույցի ընթացքում նա պատմեց իր նոր բիզնեսի, անձնական կյանքի, արված վիրահատության և այլ հետաքրքիր թեմաների մասին: 
 
- Յուրաքանչյուր հեռուստատեսություն ունի եղանակի տեսության իր մեկնաբանը, բայց Ձեր ֆենոմենը լրիվ այլ է: Ի՞նչն է դրա հիմնական գաղտնիքը՝ Ձեր արտաքին տե՞սքը, թե՞ մատուցման տարբերակը: 
 
- Գիտեք, կարծում եմ, համակրանքի հարց է, բայց ես դրա համար շատ-շատ եմ աշխատել, որովհետև երբ նոր էի սկսել վարել եղանակի տեսությունը, բազմիցս խոստովանել եմ, որ գրեթե ոչինչ չգիտեի դրա մասին, և ոչ մի տեղեկություն չկար համացանցում, թե ինչպես է տեղական եղանակը մատուցվում, իհարկե ես հիշում եմ՝ շատ վաղուց Անժելիկա Հովհաննիսյան անունով մեկնաբան կար, ինքս նրան համակրում էի և հիշում, թե ինչպես էր մեկնաբանում, բայց, ցավոք, ես ոչ մի տեսանյութ չկարողացա գտնել նրանից: Որոշեցի ստեղծել իմը և ուրախ եմ, որ դա սիրվեց: Իհարկե լավ է, որ այդ վիճակից ինձ դուրս հանեց «Հիդրոմեդ» ծառայության օթերևութաբան Գագիկ Սուրենյանը, ով բարեխղճորեն դիմացավ իմ անսպառ զանգերին։ Մինչ օրս էլ զանգում եմ, քանի որ չեմ սիրում եթերում լինել չիմացած նյութով:

- Լինո՞ւմ են արդյոք դեպքեր, երբ եթերից հետո հասարակական վայրերում Ձեզ տեսնեն և, օրինակ, հարցնեն, թե վաղն ինչ եղանակ է սպասվում։

- Այդպիսի մի զավեշտալի դեպք տեղի ունեցավ։ Մտել էի բանկ՝ վճարում անելու, դեռ հոկտեմբեր ամիսն էր, իսկ ես մուշտակով էի, քանի որ սիրում եմ մուշտակ կրել և մտածում էի` արդեն ձմեռն է մոտենում, փաստորեն շտապել եմ, քանի որ մի քաղաքացի, ինձ տեսնելով, ասեց՝ վա՜յ, փաստորեն շատ ցուրտ է լինելու, ասում եմ՝ ինչի՞ց իմացաք, ասում է՝ դե Դուք մուշտակ եք հագել, ուրեմն շատ ցուրտ կլինի: Ես շատ սովոր եմ նման բաներ լսել և, անկեղծ ասած, սիրով միշտ պատասխանում եմ բացարձակ անծանոթ մարդկանց, քանի որ դա իմ գործն է: Օթերևութաբան չեմ, բայց ինձ վստահում են, իսկ ես փորձում եմ ճիշտ ներկայացնել մասնագետների կանխատեսումները:

- Լիլի, նկատել եմ՝ Դուք ոչ մի սոցիալական կայքում գրանցված չեք, կարծում եմ` մեր ժամանակների համար դա արտառոց բան է, այսինքն՝ կողմնակից եք ռեա՞լ շփումների:

- Արդեն հինգ տարուց ավելի է՝ ես չկամ համացանցում, մինչ այդ ունեի էջեր, դրանք իմ նյարդերի վրա շատ էին ազդում, և ես հասկացա, որ չեմ սիրում վիրտուալ տիրույթում շփվել մարդկանց հետ, ինձ համար շոշափելիությունը շատ ավելի կարևոր է կյանքում: Ես նույնիսկ ուրախացա, որ ասացիք՝ ես դեմ առ դեմ եմ ուզում հարցազրույց անցկացնել, որովհետև շատ վաղուց նման բան չէր եղել ինձ հետ, իհարկե ես քիչ եմ հարցազրույցներ տալիս, բայց ով էլ դիմում է, փորձում են համացանցով հարցերն ուղարկել կամ հեռախոսով զրուցել, իսկ ինձ համար ամենաակարևորը մարդկային շփումն է, համացանցում ինձ ոչինչ չի գրավում: Իհարկե, աշխատանքի բերումով ես բոլոր լրատվական կայքերին հետևում եմ, տեղեկանում եմ լուրերից, փորձում եմ լինել ժամանակին համահունչ, բայց սոց. կայքերում շփումն ինձ չի գրավում:

- Այսինքն՝ մարդկանց և Ձեր երկրպագուներին զերծ եք պահել Ձեր լուսանկարները տեսնելուց, պահում եք չզզվացնելու սկզբունքը։

- Այո, ես փորձում եմ ավելի քիչ հանդես գալ լուսանկարներով, որովհետև ես մի անգամ էլ էի ասել, ես եթերում աշխատում եմ ամեն օր և փորձում եմ հնարավորինս պահել եթերային առեղծվածը, որպեսզի չդառնամ սովորական:

- Այդ դեպքում ինչպե՞ս եք անցկացնում Ձեր ազատ ժամանակը։

- Անցկացնում եմ ընկերներիս, ընտանիքիս, բացառապես մտերիմներիս շրջապատում, շատ սկզբունքային եմ շփման մեջ, գուցե մի փոքր տգեղ հնչի, բայց չեմ սիրում պատահական ծանոթություններ, բավարարվում եմ իմ մանկության ընկերներով: Շատ դժվարությամբ եմ նոր մարդիկ ընդունում իմ տարածք:

- Գիտեմ, որ նոր բիզնես ունեք։ Ո՞ւմն էր գաղափարը, և ի՞նչ ձևաչափում է այն: Կարծես նորաձև է դարձել, որ շատ հայտնիներ ունեն բիզնես: Նպատակը ո՞րն էր՝ էլ ավելի շատ գումա՞ր վաստակել։

-  Անկեղծ ասած, ես միշտ ունեցել եմ երկրորդ և երրորդ աշխատանքներ դեռ ուսանող տարիներից և կարծես հարմարված լինեմ այդ գրաֆիկին, դրա համար սա ինձ համար այնքան էլ նորություն չէր։ Պետական համալսարանում վերջերս ստացա իմ երրորդ կրթությունը՝ մարքեթինգ և ՓՌ. ես սիրում եմ իմ գիտելիքները շուտափույթ կերպով օգտագործել, այն մարդկանցից չեմ, ովքեր շարունակ ուսում են ստանում և պահում են այդ գիտելիքները: Իմ դիպլոմային աշխատանքն էր «Beauty boom» բրենդը, որը տրամադրում է 24-ժամյա ծառայություն: Շարժական վարսավիրանոց է, որն աշխատում է կլոր օր և ունի բազմազան ծառայություններ: Իհարկե, ընտանիքս որոշեց, որ պետք է գործի նաև գեղեցկության սրահ, բայց զուգահեռ պետք է աշխատի նաև իմ նախագիծը:

- Երբ լսում ես, որ հայտնի մարդը նոր բիզնես է սկսել, միշտ մտածում ես` լավ, իսկ ո՞վ է նրա մեջքին կանգնած։ 

- Իմ մեջքին իրականում շատ-շատ մարդիկ են կանգնած՝ իմ ընտանիքը, իմ հարազատներն, առանց որոնց ես շատ քիչ բան կկարողանայի անել, որովհետև ընդունում եմ` աղջիկները ֆիզիկապես շատ բան չեն հասցնում: Շատ բան ինքս չեմ կարող կարգավորել,  որովհետև այդտեղ տղամարդկային խոսք է պետք, դրա համար ես չեմ էլ ամաչում ասել՝ այո, իմ մեջքին իմ ընտանիքն է, իմ հարազատները, իմ ընկերները:

- Կարծում եմ` կհամաձայնեք, որ հիմա բիզնես մի քիչ ռիսկային է։

- Այո, իհարկե, շատ դժվար էր, շատ մեծ ռիսկի գործոն կար: Շատ հաճախ մենք կանգնել ենք այս խնդրի առաջ՝ իսկ գուցե չբացե՞նք: Երբ հաշվարկում ես, հասկանում ես, որ, միևնույն է, դու չես շահում, բայց ես բնավորությամբ այնպիսին եմ, որ սիրում եմ փորձել, թեկուզ սխալվեմ, բայց չնստեմ և ասեմ, որ ոչինչ չի ստացվում: Ես մտածեցի, որ սա էլ է ինձ համար յուրատեսակ փորձ իմ գիտելիքներն օգտագործելու համար, ճիշտ է՝ վախերը շատ մեծ էին, բայց ես փորձեցի դա անել:

- Ինչպե՞ս եք Ձեզ զգում բիզնես-կնոջ կարգավիճակում, ինչպիսի՞ն են Ձեր փոխհարաբերություններն աշխատողների հետ։

- Եկել ենք մեկ կարևոր եզրահանգման` սա բիզնես է և բոլորս ուզում ենք աշխատել շատ գումար, դրա համար մեզ մոտ չկան ղեկավար եվ աշխատող հարաբերություններ, մենք բոլորս ընկերներ ենք, բայց իհարկե ունենք հարգանք իրար նկատմամբ: Մեր կոլեկտիվում ջերմ մթնոլորտ է, իսկ բամբասանքը՝ արգելված երևույթ:

 - Ի՞նչ եք կարծում՝ հայտնի մարդու գործոնը կարո՞ղ է բիզնեսի հաջողության գրավականներից մեկը լինել։

 - Կարող է, բայց դրա հետ մեկտեղ դու պետք է կարողանաս ճիշտ սպասարկել մարդկանց, դա ևս ռիսկային է, որովհետև կարող ես տարիներով վաստակած քո անունը տապալել կամ էլ ավելի բարձրացնել: Եթե մարդը գալիս է քեզ մոտ մեծ հավատով, դու պետք է տաս նրան փայլուն սպասարկում, եթե նա չի ստանում դա, դու տուժում ես, և տուժում է քո անունը:

- Բիզնեսում հաջողության հասնելու սահմանումը ո՞րն է Ձեզ համար։

- Ես համարում եմ, որ ամեն գործում պետք է անկեղծ լինել, լինի դա բիզնես, թե ստեղծագործական աշխատանք, բոլոր դեպքերում պետք է շատ անկեղծ լինել և մտածել, որ նույնը կուզեիր դու ստանալ:

- Լիլի, խոսեցիք ստեղծագործելու մասին, գիտեմ, որ երգեր եք գրում, Ձեր քույրիկի համար է՞լ եք գրում։

- Վերջերս ոչ, առաջ հաճախ էի գրում, բայց հիմա ժամանակի սղության պատճառով չեմ հասցնում, դրա համար ինձ փոխարինում են իմ լավ և տաղանդավոր ընկերները: Ես գրում եմ, բայց հիմնականում մտքեր, որոնք գուցե հետագայում ծառայում են ինձ, դրանք ավելի շատ բանաստեղծություններ են, պատմվածքներ, վիպակներ, այսինքն՝ չեմ հրաժարվել ստեղծագործական կյանքից ամբողջությամբ:

- Դուք մի առիթով ասել էիք՝ «աշխատում եմ, որ ուզածիս պես ապրեմ», այսինքն՝ գուցե բիզնեսն էլ դրա նախադրյալներից մե՞կն էր:

- Շատ վաղուց ինքս եմ փորձում լուծել թեկուզ ֆինանսական հարցերս, դրա համար էլ սիրում եմ միշտ այլընտրանքն ունենալ: Ընկերներիս էլ խորհուրդ եմ տալիս, որ չկառչեն իրենց մեկ գործից, որպեսզի ավելորդ հիասթափություն չունենան: Ցավոք մեր երկրի պայմաններում, մենք ապահովագրված չենք, որ մի օր պատահական կարող ես կորցնել քո աշխատանքը:

- Երբ ասում եք՝ ապրել ուզածի պես և ասում եք՝ սովոր եք լուծել բոլոր հարցերն ինքնուրույն, միանգամից ստեղծվում է ուժեղ և կայացած կնոջ մոդել: Ինքնավստահ կանանցից տղամարդիկ վախենում են, չէ՞։

- Ես չեմ ուզում վախկոտ տղամարդկանց, կայացած տղամարդը չի կարող վախենալ կայացած կնոջից, հակառակը` պետք է հիանա և տա թևեր նոր վերելքների համար: Այն տղամարդը, ով ճնշում է կնոջը իր մեջ պետք է փորձի ամեն բան կարգավորել: Ինձ վերջերս մի առիթով ասում էին, որ հիմա շատ դժվար է որևէ մեկին ընտրել, քանի որ դու հասուն աղջիկ ես, ու քսան տարեկանում ավելի հեշտ կլիներ, ես համառեցի և հակառակն ասացի զրուցակցիս, որովհետև առաջ ես շատ ավելի բծախնդիր էի, քանի հիմա: Առաջ ինձ չէր գոհացնում դիմացինիս կարդացած գիրքը, նա նիհար կամ գեր էր, բարձրահասակ էր կամ  հակառակը, բայց հիմա ես շատ ավելի ներողամիտ եմ, քանի որ չկան իդեալական մարդիկ, բոլորն էլ ունեն իրենց թերությունները:  Կամեցող մարդուն եմ գնահատում, քանի որ հաճախ տեսնում եմ, որ տղամարդն է այս դարում կնոջը նախանձում: Երբ տղամարդը չի սատարում կնոջը, դա ինձ համար առնվազն տարօրինակ է:

-  Լիլի, յուրաքանչյուր աղջկա կյանքում մի տարիք է գալիս, որ ծննդյան օրերին, տոներին կենաց խմելիս միշտ ասում են՝ դե, այս տարի ամուսնանաս։

- Ճիշտն ասած, իմ ընտանիքը դա ավելի շատ է ուզում, քան ես և առաջին հերթին քույրիկիս համար, քանի որ մյուս քույրս ամուսնացած է և ունի երկու բալիկ: Մենք դեռ չենք կարողանում կատարել մեր ընտրությունը։ Այսպիսի բան կա. եթե դու մի բան շատ ես ուզում, ստացվում է, փաստորեն ես դեռ շատ չեմ ուզել: Ես մայրանալու ցանկությունս բացահայտեցի անցյալ տարի, մտածեցի, թե ինչ լավ կլիներ, եթե ես բալիկներ ունենայի, բայց ամեն բան իր ժամանակն ունի: Փաստորեն, ճակատագիրը դեռ չի բերել ինձ մոտ այն մարդուն, ումից կարելի է բալիկներ ունենալ:

- Առաջարկներ ստանո՞ւմ եք ֆիլմերում, սերիալներում նկարահանվելու։

- Առաջարկություններ եղել են, բայց չեմ ընդունել, որովհետև ինձ չեմ տեսել այդ դերում: Ես չեմ սիրում անել մի բան ինչը ինձ դուր չի գալիս, պարտադիր պետք է սիրեմ իմ գործը:  Իհարկե ինձ պատկերացնում եմ ֆիլմում. կինոռեժիսոր եմ մասնագիտությամբ, ունեմ նաև դերասանական կրթություն: Հավանաբար կցանկանամ պատմական լուրջ ֆիլմում խաղալ:

- Իսկ առաջարկ ստանո՞ւմ եք հարսանեկան միջոցառումներ վարել։

- Ես շատ հաճախ մերժում եմ, եղել են դեպքեր երբ վարել եմ և հասկացել եմ, որ ինձ լավ չեմ զգում այդ գործում, դրա համար մերժում եմ: Փորձում եմ միայն ֆինանսի համար ստիպված չլինել անել այն, ինչ ինձ հարզատ չէ: Իհարկե ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր վարում են հարսանեկան միջոցառումներ, քանի որ աշխատում են և ամիսներով գումար չեն ստանում, չեմ կարող նրանց մեղադրել այդ հարցում, դա ամեն մարդու ընտրությունն է:

- Ամփոփելով մեր զրույցը՝ ուզում եմ հարցնել՝ ինչի՞ պակաս ունեք հիմա և երբ գլուխը դնում եք բարձին, ինչի՞ մասին եք մտածում։

- Դրանք շատ-շատ են, բայց գիտե՞ք երբ գլուխս դնում եմ բարձին, մտածում եմ միայն անհապաղ քնելու մասին, ակամայից աղոթում եմ եվ փակում աչքերս: Պետք է լրացնեմ իմ քնի գոնե յոթ ժամը և զբաղվեմ իմ հաջորդ օրվա գործերով: Կան շատ պլաններ, որոնք պատրաստում եմ կյանքի կոչել, իսկ երբ դնում եմ գլուխս բարձին միայն մտածում եմ քնի մասին: Փորձում եմ անջատել բոլոր մտքերս:

Նյութը` Սիրանուշ Գրիգորյանի

IDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton Participants