Գեղեցկությունը ոչինչ չի որոշում.12 «տգեղ» կանայք, ովքեր հասել են մեծ հաջողության (լուսանկարներ)
LifestyleWnews.am-ը գրում է.
Արդյոք ամեն ինչ է որոշում գեղեցկությունը: Որքան շատ են մեր շրջապատում աղջիկները, ովքեր անընդհատ թերություններ են փնտրում իրենց արտաքինում. «Այ եթե մի քիչ նիհարեի, այ եթե մի քիչ բարձրահասակ լինեի, այ եթե մեծ կուրծք ունենայի, այ եթե քիթս վիրահատեի….»: Շատերը վստահ են, որ իրենց հաջողության միակ խոչընդոտն արտաքին տեսքն է:
Wnews.am-ն առանձնացրել է 12 հայտնի կանանց, ովքեր բոլորովին էլ իդեալական չեն, բայց դա նրանց չի խանգարել հասնել հաջողության՝ ինչպես աշխատանքում, այնպես էլ՝ անձնական կյանքում: Ի վերջո կարևոր է սեփական ուժերին հավատալն ու առաջ շարժվելը:

Արքայադուստր Դիանան միգուցե իդելական դիմագծեր չունի, բայց նրա աչքերի փայլը, հմայքն ու հատկապես բարությունը գրավեցին ոչ միայն Անգլիայի արքայազնին, այլև Անգլիայի ողջ ժողովրդին:

Եվս մեկ մեր ժամանակների համար ոչ իդեալական արտաքինով կին, ում համար Էդուարդ VIII-ը հրաժարվեց իր գահից: Էդուարդը որոշեց, որ այս կինն իր համար ավելի կարևոր է: Նա Ուիլլիս Սիմփսոնն էր, ում մասին ոչ միանշանակ լուրեր էին տարածվել, ըստ որոնց նա գերմանացի լրտես է:
(1).jpg)
Դե լավ, եթե ենթադրենք, թե սերը կույր է, ապա ինչ կասեք հաջողության մասին: 27 տարիների կյանքի ընթացքում երջանկահիշատակ երգչուհի Էմի Ուայնհաուսը կարողացավ հասնել միջազգային ճանաչման՝ դառնալով միլիոնավոր երիտասարդների կուռքն ու դիզայներների ոգեշնչման աղբյուրը:

Եթե բնությունը ձեզ չի օժտել բնական գեղեցկությամբ, ոչ էլ գեղեցիկ ձայնով, միգուցե դուք հրաշալի հումորի զգացում ունեք և կարող եք ծիծաղել ինքներդ ձեր վրա՝ դառնալով կոմեդիաների դերասանուհի: Դերասանուհի Բեդ Միդլերը երկու անգամ նոմինացվել է «Օսկարի»:

Սառա Բեռնարդը սովորական մատնահարդար էր, ով ամաչում էր իր արտաքինից, բայց մի օր նա որոշեց ամեն ինչ փոխել և նկարահանվեց ֆիլմում, հիմա նա հայտնի դերասանուհի է և Մադոննայի մտերիմ ընկերուհին:

Ռոզի դե Պալմուին դժվար է գեղեցիկ համարել, բայց նա այնքան լավ խաղաց Պեդրո Ալմոդովարի ֆիլմում, որ հասարակությունը երկար ժամանակ փորձում էր հասկանալ, որն է նրա գրավչության գաղտնիքը:

Միգուցե Լայզա Մինելին նույնպես գեղեցկուհի չէր, բայց ում է դա հետաքրքիր: Նա հայտնի է ողջ աշխարհում ունի մի քանի «Օսկար» և արտաքինի մասին ասում էր. «Ես պարզապես այս աշխարհից չեմ»:

Որքան էլ Բարբրա Սթրեյզանդին խորհուրդ էին տալիս վիրահատել քիթը, նա հրաժարվում էր: «Պետք է չէ կնոջ մեջ ինչ որ յուրահատկություն լինի, թող իմ յուրահատկությունն իմ քիթը լինի»,-որոշեց նա:
Սթրեյզանդը չսխալվեց , իր «յուրահատկությունը » չխանգարեց նրան ստանալ «Օսկար» և «Գրեմմի»:

Միայն քթի վիրահատությունը Սառա Ջեսիկա Պարկերին չի փրկի, նա խնդիրներ ունի նաև կառուցվածքի հետ, դեմքի ձևի, մաշկի և այլն….բայց դա չի խանգարում, որ նա նորաձևության իկոնա համարվի, նկարահանվի բազմաթիվ ֆիլմերում և սիրավեպեր ունենա ամենահայտնի տղամարդկանց հետ:

Դերասանուհի Շառլոտա Գեթսբուրը նույնպես գեղեցկուհի չէ, բայց դա չի խանգարել, որ նա սեքս խորհրդանիշ համարվի «Նիմֆոմանուհին» ֆիլմից հետո, հրաշալի ընտանիք ունենա և դառնա Gerard Darrell ապրանքանիշի դեմքը:

Ամերիկուհի հաղորդավարուհի Էլլենին բացարձակ չի անհանգստացնում իր արտաքինը: «Ես ինձ պաշտում եմ»,-հաճախ ասում է նա: Էլլենը համարձակ խոսում է իր համասեռամոլության մասին և Cover Girl-ի դեմքն է: