Չէ՞ որ Արգամիչը ուզում է շարունակել պաշտոնավարել
AnalysisԱյ սա արդեն ուրիշ է, Արգամիչը սկսեց աշխատել:
Մի տեսեք՝ ինչե՜ր է անում, մեկ որոշել է, որ գազի պիտի իջեցնել տա, մեկ էլ՝վատ աշխատողներին աշխատանքից հեռացնել:
Պարզվում է՝ վարչապետին Վերահսկիչ պալատի ներկայացրած ուսումնասիրություններն են զայրացրել և այնքանեն զայրացրել, որ Հովիկ Աբրահամյանը տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին հանձնարարել է Արագածոտնի և Կոտայքի մարզերի սոցիալական ծառայությունների և տարածքային գործակալությունների մի շարք պաշտոնյաների ազատել զբաղեցրած պաշտոնյաներից:
Բա ի՞նչ, պաշտոնյաները գիտեին, թե միշտ իրենց այդպես լա՞վ են զգալու, հանգիստ կերպով չարաշահումներ ենանելու և թերանալու իրանց աշխատանքո՞ւմ:
Բա մոռացե՞լ էին, որ մենք նոր Սահմանադրություն ենք ընդունել, մեկ տարի հետո ԱԺ ընտրություններ են լինելու, հետո էլ որոշվելու է, թե ով ինչ պաշտոն է զբաղեցնելու: Ու դրան մոտ մեկ տարի է մնացել, կարելի է ասել՝ շատ քիչ ժամանակ, իսկ դա նշանակում է, որ մեր վարչապետը հիմա ամեն ինչ նկատում է, օրինախախտումներն ու թերացումներնայլևս նրա աչքից չեն վրիպի, որովհետև Հովիկ Աբրահամյանն աշխատում է…
Չէ՞ որ Արգամիչն ուզում է շարունակել պաշտոնավարել կամ էլ գոնե մեկ ուրիշ լավ պաշտոն ստանալ, հետևաբար առաջիկա մեկ տարին Աբրահամյանի ենթակաները պետք է առնվազն զգույշ լինեն, իսկ դրանից կշահեն միայն քաղաքացիները՝ գոնե որոշ ոլորտներում կարգուկանոն կհաստատվի: Ափսոս, որ Սահմանադրություն ամեն տարի չեն փոխում, ԱԺ ընտրություններ ամեն տարի չեն լինում…
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան