Սերինե Պողոսյանը՝ վեց ամսական դստեր, ընտանիքի և երգարվեստ վերադառնալու մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ն այսօր զրուցել է ՀՀ վաստակավոր ու ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի դստեր՝ երգչուհի Սերինե Պողոսյանի հետ, ով այս շրջանում զբաղված է իր վեց ամսական դստեր խնամքով:
«Վերջին վեց ամիսը կյանքս ամբողջությամբ փոխվել է, ավելի է իմաստավորվել, քանի որ ըստ իս յուրաքանչյուր կնոջ համար մայր դառնալը կյանքի ամենակարեւոր նպատակն է: Այս կարգավիճակը անասելի երջանկություն է պարգեւում»,- մեզ հետ զրույցում նշեց երիտասարդ մայրիկը:
Հիշելով աղջկա ծնունդը՝ Սերինե Պողոսյանը հուզված վերհիշեց. «Անգամ զգացողություններս չեմ կարող նկարագրել, թե ինչ ապրեցի, երբ առաջին անգամ տեսա դստերս: Մի պահ չէի պատկերացնում, որ նա իմ երեխան է, որ արդեն մայրիկ եմ, իսկական շոկ ապրեցի, իսկ երբ գրկեցի նրան տպավորություն ունեցա, թե շատ վաղուց եմ նրան տեսել եւ դա առաջին անգամը չէր»:
Սերինեն նկատեց, որ դուստրը շատ մարդամոտ է, բայց եւ համառ. «Աղջիկս ծնվել է հուլիսի 25-ին եւ համաստեղությամբ առյուծ է: Պատկերացրեք՝ նա առյուծի նշանի բոլոր հատկանիշներն ունի՝ շատ կրակոտ է, բայց եւ համառ՝ իր ուզածին ամեն կերպ հասնում է: Շատ ժպտադեմ է, մարդամոտ»:
Շարունակությունը` այստեղ: