«Փախիր կամ ամուսնացիր». Մկրտիչ Արզումանյանը և Իվետա Մուկուչյանը` նոր կատակերգությունում (ֆոտո)
LifestyleՄարտի 3-ից բոլոր կինոթատրոններում կցուցադրվի «Փախիր կամ ամուսնացիր» արկածային կինոկատակերգությունը՝ Մկրտիչ Արզումանյանի և երգչուհի Իվետա Մուկուչյանի գլխավոր դերակատարմամբ:
Ֆիլմի ռեժիսորը Հայկ Կբեյանն է, սցենարի հեղինակը՝ Աշոտ Աբրահամյանը: Պրոդյուսերներն են Տիգրան Համբարձումյանը և Մկրտիչ Արզումանյանը: Այս մասին տեղեկանում ենք Իվետա Մուկուչյանի ֆեյսբուքյան էջից:
