Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինը նշել են իրենց երկվորյակների տարեդարձը (լուսանկարներ)
LifestyleԵրեկ հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան և նրա երիտասարդ ամուսինը`շոումեն Մաքսիմ Գալկինը, նշել են իրենց երկվորյակների` Գարրիի և Լիզայի մեկամյակը:
Գրյազ գյուղում գտնվող դղյակում նեղ ընտանեկան շրջանում երջանիկ ծնողները խնջույք են կազմակերպել, որին մասնակցել են Ֆիլիպ Կիրկորովը, Վալենտին Յուդաշկինը, Իգոր Նիկոլաևը և իրենց ամենահարազատ ընկերներն ու բարեկամները:



