Թղթի կտորները կյանք են առնում տաղանդավոր կանադացու աշխատանքներում (լուսանկարներ)
LifestyleTert.am-ը գրում է.
Կանադացի նկարիչ Քելվին Նիկոլսն արդեն 30 տարի է՝ ապշեցուցիչ կենդանական քանդակներ է ստեղծում սովորական թղթի կտորներից:
Ինչպես նշում է AdMe.Ru-ն, աշխատանքային գործընթացում տաղանդաշատ արվեստագետն օգտագործում է միայն մկրատ ու սոսինձ, սակայն ստացված վերջնական արդյունքը գերազանցում է բոլոր ակնկալիքները:
Հետաքրքրական է, որ նմուշներից յուրաքանչյուրի ստեղծման համար կանադացին ծախսում է 1 ամսից մինչև 2 տարի: Մասնագիտական բացառիկ հմտությունների շնորհիվ նկարիչը ոչ միայն պատկերում է կենդանու ամեն մի մազմզուկը, այլև` փոխանցում նրա զգացողությունները:
Նշվում է, որ իր աշխատանքներից շատերի համար Նիկոլսն արժանացել է հեղինակավոր մրցանակների:










