Ստեղծվել է սարք, որով հնարավոր է զանգահարել, խաղեր խաղալ և տեսանյութ դիտել մաշկի վրա
LifestyleShabat.am-ը գրում է.
Tech insider-ը ներկայացրել է Cicret թևնոցները, որոնց շնորհիվ հնարավոր է սմարթֆոնի էկրանը բառացիորեն տեղափոխել օգտագործողի ձեռքի վրա:
Այն ամենն, ինչ հնարավոր է անել սմարթֆոնով, այժմ կարելի է պատկերել նաև ձեռքի վրա: Թևնոցը գործի գցելու համար պետք է պարզապես թեթև թափահարել ձեռքը և այն կմիանա, որից հետո կարող եք ստուգել էլ. փոստը, խաղեր խաղալ, քարտեզներ բացել և զանգեր կատարել:
Մատի հպումով մաշկի վրա կարելի է կատարել ցանկացած գործողություն, ինչպես և սմարթֆոնի սենսորային էկրանի վրա: Թևնոցը համալրված է օպերատիվ հիշողությամբ, պրոցեսորով, մարտկոցով, փոքր միակցիչի անցքով և այլ գործառույթներով:
Այն հասանելի է 10 գույնով և 16 ԳԲ ու 32 ԳԲ տարբերակներով: Ընկերությունը նախատեսում է այն վաճառքի հանել 2016-ին` 300 դոլարով:
