Թալինի մոտակայքում մեքենան դուրս է եկել ճանապարհից
SocietyԱյսօր՝ փետրվարի 7-ին, Հայաստանի ՏԿԱԻ նախարարությունը տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել, կա տուժած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Մ-1 ավտոճանապարհի 71-րդ կմ-ին «Միցուբիշի Պաջերո Իո» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ 1971թ. ծնված Ս.Մ.) դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդն ու ուղեւորը՝ 1992թ. ծնված Գ.Դ.-ը, տեղափոխվել են Թալինի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: