Դուդուկի ելևէջները Նարեկացուց մինչև այսօր
LifestyleՄերօրյա կյանքում մարդկանց մտածելակերպը դարձել է մակերեսային , պարզունակ ու անչափ է դառնում ուրախությունը , երբ կոնսերվատորիայի փայլուն տվյալներով սովորող ուսանողը ներկայացնում է իր դեպյուտային ձայնասկավառակը, որում ներառված է 9 գործիքային երաժշտություն` Նարեկացի , Սայաթ - Նովա , գուսան Շերամ , մինչև ժամանակակից կոմպոզիտոր ամերիկաբնակ Արա Դինկչյան:
Խոսքը վերաբերում է երիտասարդ դուդուկահար Արսեն Պետրոսյանին, ով դեռ փոքր տարիքից տիրապետել է այդ հոգեհույզ գործիքին : Նրա «Չարենցավան» անվանումով ձայնասկավառակի շնորհանդեսին ներկա էին մայրաքաղաքում հայտնի մշակութային ու քաղաքական հեղինակավոր դեմքեր ` Գագիկ Գինոսյան , Գրիշա Ստեփանյան , Հովիկ Խաչիկյան և այլք: Յուրահատուկ միջավայր էր ստեղծվել հրավիրված երեանաբնակ ու օտարության մեջ բնակվող անգլախոս հյուրերի միջև , ովքեր հայտնի երաժիշտներ էին : ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Դաբաղյանը գովեստի խոսքեր հնչեցրեց իր սանի հասցեին, հավելելով , որ Արսեն Պետրոսյանը պատվով շարունակում է այն մեծ ճանապարհը , որով անցել են հայազգի դուդուկահարները :

Արսենը հաճելիորեն զարմացրեց իր կատարումներով , որի ժամանակ նրան նվագակցում էին հայ ավանդական երաժշտության անսամբլի երաժիշտները : Ի վերջո ձայնասկավառակ ունենալու գաղափարը իրականություն դարձնելու համար նրան մեծ աջակցություն էր ցուցաբերել ամերիկաբնակ Ռաֆֆի Մենեշյանը , ով հանդիսանում է Pomegranate music ընկերության նախագահը : «Չարենցավան» անունը կրող ձայնասկավառակը շուտով հասանելի կլինի համացանցում ու կդառնա աշխարհասփյուռ հայերին լսելի :

