Yerevan, 29.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը հակված է հասնել գազի սակագների իջեցման

Economics

Դատելով վարչապետի հայտարարությունից՝ կառավարությունը հակված է հասնել գազի ներքին սակագների նվազեցման։ Հ.Աբրահամյանը սա ոչ միայն անհրաժեշտ, այլեւ հնարավոր է համարում։

Համաշխարհային շուկայում էներգակիրների գները արդեն տեւական ժամանակ նվազում են։ Խոսքը ինչպես հեղուկ վառելանյութի, այնպես էլ գազի մասին է։ Անցած տարի թեեւ կառավարությանը հաջողվեց պայմանավորվածություն ձեռք բերել ռուսական կողմի հետ Հայաստանին մատակարարվող գազի գինը նվազեցնելու վերաբերյալ, այնուհանդերձ ներքին սակագները մնացին անփոփոխ։ Դա թույլ տվեց միայն խուսափել սակագների հերթական բարձրացումից, ինչն անհնարին կլիներ, եթե մատակարարման գինը չփոխվեր։

Գազի ներմուծման էժանացումն անշուշտ կարեւոր ձեռքբերում էր Հայաստանի համար, այլապես արտաքին եւ ներքին միջավայրում ձեւավորված մարտահրավերների հետեւանքներն անհամեմատ ավելի մեծ կլինեին։ Սակայն այս փուլում դա այլեւս բավարար չի համարվում։ Գազի բարձր գինը՝ արտաքին շուկաներում ստեղծված դժվարությունների հետեւանքով, խնդիրներ է ստեղծել ոչ միայն տնտեսավարողների համար, այլեւ բացասաբար է ազդել սպառման ծավալների վրա։

Այս պայմաններում էներգակիրների համաշխարհային գների շարունակվող նվազումը թույլ է տալիս մտածել երկնագույն վառելիքի ներմուծման ավելի մեծ էժանացում ակնկալելու մասին։ Չնայած այսօր էլ Հայաստանը ռուսական գազը ստանում է անհամեմատ ցածր գնով, այնուհանդերձ միջազգային գների անկումը դրա հնարավորությունը տալիս է։

Թեեւ խնդիրը միայն համաշախարհային շուկայում էներգակիրների էժանցմամբ չի պայմանավորված։ Գազի ներքին սակագների բարձրացումը հանգեցրել է սպառման կրճատման՝ բացասաբար ազդելով նաեւ գազամատակարար ընկերության ֆինանսական հոսքերի վրա։ Դա հիմք է տալիս մտածելու, որ սակագների անընդհատ բարձրացումն ամենեւին էլ լավագույն տարբերակը չէ եկամուտները համալրելու համար։

Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ Հ.Աբրահամյանն հորդորեց գազամատակարար ընկերությանը փոխել բիզնեսի վարման տրամաբանությունը։ Մի բան, ինչը նրան կարծիքով, թույլ կտա ավելացնել գազի ներքին պահանջարկը՝ հանգեցնելով նաեւ ընկերության հասույթների ավելացմանը։

Վարչապետի այս առաջարկն անշուշտ ունի իր հիմքերը։ Էներգակիրներն էական դեր ունեն ներքին արտադրության ինքնարժեքի ձեւավորման մեջ։ Մի կողմից գազի բարձր գինը, մյուս կողմից՝ մի շարք շուկաներում ստեղծված ոչ բարենպաստ պայմանները, նվազեցրել են երկնագույն վառելիքի պահանջարկը։ Կասկած չկա, որ դրա էժանացումը կմեծացնի հայկական ապրանքների մրցունակությունը՝ պայմաններ ստեղծելով ավելի մեծ քանակությամբ գազ սպառել, ինչն անշուշտ բխում է թե՜ հայաստանյան տնտեսավարողների, եւ թե՜ գազամատակարար ընկերության շահերից։

Սակայն թե որքանով վերջինս կգնա այդ ճանապարհով եւ կփորձի ոչ թե բարձր սակագների եւ ցածր պահանջարկի պահպանման, այլ սպառման ծավալների ավելացման միջոցով համալրել սեփական հասույթները, ցույց կտա ժամանակ։ Մի բան ակնհայտ է, որ այդպիսի հնարավորությունն առկա է։

Վ.ՔՈՉԱՐՅԱՆ

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M