«ՀԺ». Ղազախստանը մտադիր է հոկտեմբերի 10-ին տապալել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին
«ՀԺ»-ի աղբյուրներից հայտնի դարձավ, որ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչները Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչներին դիվանագիտական խողովակներով տեղյակ են պահել, թե հնարավոր է իրենք մինչև հոկտեմբերի 10-ին Մինսկում կայանալիք հանդիպումը չհասցնեն վերջնական եզրակացության հանգել ԵՏՄ-ին Հայաստանի միանալու փաթեթի վերաբերյալ:
Ըստ թերթի տեղեկությունների՝ Ղազախստանի ԱԳՆ ներկայացուցիչներն ասել են, որ դրա համար իրենց հարկավոր կլինի ևս հինգ օր, այսինքն՝ իրենց վերջնական եզրակացությունը պատրաստ կլինի հոկտեմբերի 15-ին:
Ղազախստանի նման դիրքորոշումը նշանակում է, որ նրանք մտադիր են հոկտեմբերի 10-ին ևս տապալել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին:
Թերթի աղբյուրները փոխանցում են, որ այս հարցով Հայաստանի դիվանագետները խորհրդակցություններ են սկսել ՌԴ ԱԳՆ և նախագահի աշխատակազմի ներկայացուցիչների հետ: Վերջիններս տեղեկացրել են, որ իրենք զայրացած են Ղազախստանի նախագահ Նորսուլթան Նազարբաևի պահվածքից և ՌԴ ղեկավարությունը վճռական է տրամադրված՝ հոկտեմբերի 10-ին Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին ապահովելու համար:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: