Դհոլահար Էֆոյի որդու առաջին լուսանկարները
LifestyleՀայտնի դհոլահար Էֆոյի ու ատամնաբույժ Քրիստինա Մարտիրոսյանի ընտանիքը համալրվել է` ծնվել է զույգի առաջնեկը ` Մարկը : Փոքրիկի ներկայությունը նրանց կյանքում շրջադարձային է դարձել : Աշխարհի տարբեր երկրների բեմերից հազարավոր մարդկանց դրական հույզեր պարգևած երաժիշտը աննկարագրելի զգացողություններ ուներ :
- Ինչպիսի՞ն էին տպավորություններդ երբ առաջին անգամ տեսար, գրկեցիր նրան :
- Անբացատրելի էր : Ինձ ասում էին պապա կդառնաս նոր կիմանաս ծնողի ղադրը : Ամեն դեպքում բառեր չեմ գտնում , յուրաքանչյուրը պիտի ուղղակի ապրի , յուրովի զգա այդ զգացողությունը : Սրտանց մաղթում բոլոր հայ օջախներից լսվի մանկան ճիչ ու ապրեն ծնող դառնալու բերկրանքը :
- Գիտեմ , որ ցանկանում ես երեխայի մկրտության արարաղությունը կազմակերպել ծննդից 40 օր անց :
- Այո , ունեմ նման ցանկություն , որ տղաս շուտ դառնա հայ քրիստոնեա :
- Փոքրիկ Մարկը արդեն նվերներ ստացե՞լ է հարազատներից :
- Տղայիս ամենամեծ նվերը կլինի իր կնքահոր ` Արման Հովհաննիսյանի վերադարձը Երևան , որից հետո կլինի մկրտությունը :
Ուզում եմ շնորհակալություն ասել աշխարհի բոլոր ծայրերից հնչած շնորհավորանքների համար և ի դեմս իմ փոքրիկի՝ գունավոր , անհոգ մանկություն բոլոր երեխաներին :



