«ՎԱԶ-2107»-ը բախվել է «ՄԱԶ»-ին ու շրջվել. տուժածներից մեկը 10-ամյա երեխա է
Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 20-ին, ժամը 01.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան քաղաքի Աթոյան փողոցի թիվ 140 տան մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 19 LO 473 համարանիշի ավտոմեքենան (վարորդ` 38-ամյա Խ. Ա.) բախվել է «ՄԱԶ» մակնիշի 31 SL 834 համարանիշի բեռնատարին եւ կողաշրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի ուղեւորներ 17-ամյա Ա. Ա.-ն եւ 37-ամյա Ա. Բ.-ն տեղափոխվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժ.օգնություն՝ դուրս են գրվել, իսկ 10-ամյա Հ. Ա.-ն` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի փականը: