Զինվորական հոսպիտալների վերանորոգման աշխատանքները հետևողականորեն իրականացվում են. նախարար
SocietyԲանակի ֆինանսատբյուջետային ապահովման խնդիրների մեջ մեծ տեղ ունեն կապիտալ ներդրումները, որոնք իրականացվում են բանակի սոցիալ-կենցաղային խնդիրների լուծման ուղղությամբ: Այս մասին ԵՊՀ-ում դասախոսների և ուսանողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով ուսանողներից մեկի հարցին: «Բժշկական հիմնարկների կապիտալ վերանորգման խնդիրներն իրականացվում է հետևողական կերպով` ունեցած հնարավորությունների շրջանակներում: 2014թ. ընթացքում, օրինակ, բանակի զորային օղակի բոլոր բուժկետները 3 ամսվա ընթացքում վերանորոգվել են, բերվել են պատշաճ մակարդակի և ապահովվել համապատասխան սարքավորումներով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:
Հոսպիտալների վերանորոգման ուղղությամբ աշխատանքներն իրականացվել են մշտապես և բոլոր մարզերում հոսպիտալային օղակի բոլոր շինությունները կամաց-կամաց վերանորոգվում են: «Ինչ վերաբերում է կոնկրետ Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալին, եթե նկատել եք, այնտեղ, բացի մեկ շինությունից, մնացած բոլոր շենքերը վերանորոգվել են: Մնացել է մեկ շինություն, որը մենք պլանային կերպով հաջորդ տարիների ընթացքում վերանորոգելու ենք»,- եզրափակեց նախարարը: