Այսօր մեր երկրում համասեռամոլություն է տիրում. պայծառատեսը՝ եթերից հեռանալու և իրեն ուղղված քննադատությունների մասին
LifestyleLife.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է «6-րդ զգայարան» հեռուստաշոուի պայծառատես Անի Գրիգորյանը:
-Անի, հայտարարել եք, որ «6-րդ զագայարան» հեռուստաշոուի նոր եթերաշրջանում չեք նկարահանվելու, պատճառը ո՞րն է:
- Նախ հոգնում եմ շատ, հետո թող մեծամիտ չթվա, բայց 3-րդ եթերաշրջանում չկային այն փորձագետները, որոնց հետ կարելի էր նստել ու մրցել: Իհարկե, ես շատ եմ սիրում առհասարակ բոլոր փորձագետներն, նրանք շատ լավ մարդիկ են, բայց ուժային իմաստով ինձ համար նրանք անհավասար էին, ես ավելի ուժեղ էի: Այս հաղորդման մասին խոսելիս չեմ կարող չանդրադառնալ այն մարդկանց, ովքեր ամբողջ օրը պարապությունից վատ մեկնաբանություններ էին տարածում ֆեյսբուքում: Իմ ականջին հասել են անգամ այնպիսի լուրեր, թե իբր մենք՝ էքստրասենսներս, պրոդյուսերին՝ Հրաչ Մուրադյանին, գումար էինք տալիս, որպեսզի մեզ տեղեկություններ հայտներ հյուրի մասին, ինչն, իհարկե, իրականությանը չի համապատասխանում: Հաղորդումից հեռանալուս պատճառներից մեկն էլ դրսի հրավերներն են. շուտով երեք երկրում պետք է մասնակցեմ նման նախագծերի, կգնամ կմասնակցեմ ու հետ կգամ, որովեհետեւ այստեղ իմ տունն է, իմ հարազատները:
Շարունակությունը՝ այստեղ: