Փողկապ ծամելու հետևանքները
AnalysisԵթե մարդը ցույց է տալիս տարօրինակություն, ապա հավանական է, որ դրանք իրականում շատ կլինեն և հերթով սկսկեն բացահայտվելը:
Օրինակ` բացառվում է, որ փողկապ ծամողը չունենա և ժամանակ առ ժամանակ չարտահայտի ծայրաստիճան անհեթեթ մտքեր, հակառակ դեպքում նա փողկապ չէր ծամի: Ավելին, շատ տարօրինակ կլինի, որ օրինակ` Վրաստանում հանցագործ ճանաչված, բայց հրաշքով Ուկրաինայում նահանգապետ դարձած Միխայիլ Սաակաշվիլին ամսվա կտրվածքով գոնե մեկ անհեթեթություն չասի, գոնե մեկ անգամ զվարճալի իրադրության մեջ չհայտնվի:
Այդ մարդու կենսակեպն է այդպիսին, և երևի թե դրա համար էլ իրենց ադեկվատությամբ բացարձակապես աչքի չընկնող Ուկրաինայի իշխանությունները ցանկացել էին, որ Սաակաշվիլին իրենց մոտ լինի նահանգապետ, որովհետև բնույթով իրար համապատասխանում են:
Այս անգամ Սաակաշվիլին փողկապ ծամելու փոխարեն պարզապես հայտարարել է, որ ուկրաինացի զինվորները կարող են նվաճել ողջ Ռուսաստանը, եթե նրանց ժամանակակից ամերիկյան զենք տրամադրվի: Զգում եք, չէ՞ «նրբությունը»՝ նվաճել ողջ Ռուսաստանը, այն դեպքում, երբ նույնիսկ Ռուսաստանից մի քանի տասնյակ անգամ փոքր իրենց Ուկրաինան չկարողացան փրկել մասնատումից: Ինչպես ասում են՝ մեկնաբանություններն ավելորդ են…
Հիշո՞ւմ եք՝ անցած տարի էլ ուկրաինացի մի «պատմաբան» էր հայտնվել, որը իր պատմական «հայտնագործություներով» կարողանում էր ծիծաղեցնել նույնիսկ եփած հավերին՝ պնդելով, թե հին շումերական քաղաքակրթությունն Ուկրաինայից է սերել: Սաակաշվիլիի վերջին հայտարարությունն էլ մոտավորապես նման տրամաբանության մեջ էր:
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան