Yerevan, 20.August.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Ապարի՝ Էդուարդ Ներսիսյանի պատմությունը

Blog

Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Այսօր Ապարի՝ Էդուարդ Ներսիսյանի պատմությունը ձեզ պիտի ներկայացնեմ:
Մեր պրպտուն, բանտերի տառապանքները կրած, Թուրքմենստանի բանտում երիտասարդ տարիներին «զոն» նայած Ապարը, ով իր մեջ ուժ գտավ, երբ հայրենիքը վտանգված էր և Արցախի ողճ ճակատով ու Հայաստանի սահմաններով կռիվ տվեց: Չգիտեմ՝ Հայաստանի հասարակական այսպես կոչված կազմակերպությունները՝ Պաշտպանության նախարարով, իշխանության ղեկին ապարների արյան շնորհիվ հայտնվածներով հանդերձ, դեռ ինչքան պետք է ուխտին նստած կուզեկուզ անեն՝ տղերքին բերդում թողնելով, բայց Ապարն ու ապարները ազգային հերոսներ են, նրանց ժամանակը չի սպառվել… եթե կուզեք՝ մի օր իրական իշխանությունն ու իրական կաթողիկոսը տղերքի այս տեսակին սրբադասելու են, իսկ առայժմ՝ «սուրբ» կճոյանների ժամանակներն են: Ուրեմն՝ վայելեք Ապարի անցած ճանապարհն ու ով լինելը:
Ապարը 
(Էդուարդ Կոլյայի Ներսիսյան)

Ապարի հետ շփվելու առիթ շատ չեմ ունեցել: Շարքային բարև-բարի լույսից, կցկտուր խոսքեր փոխանակելուց այն կողմ չենք անցել: 

Միշտ ըմբոստ, ճշմարտախոս մեր Ապարը:
-Ես родовой Ապարն եմ:

Ասել է, թե՝ զտարյուն արմատներով, քոքով:
-Է'հ, ինձ ամբողջ աշխարհն էդպես գիտի: Մորական կողմիս եմ նման, մշեցի են, հայրական կողմս՝ ախտեցի: Մորական կողմիս պապերը Թալինի Սառնաղբյուր գյուղն են հիմնադրել: 5 եղբայր են եղել: Գյուղի թուրքերին քշել են: Հետո, վերջիններս դավադրաբար 4 եղբորը սպանել են: Սառնաղբյուրն այդպես հայացավ:

Չի թողնում հարց տամ, մի շնչով իր պատմությունն է շարունակում:
-Ապրել ենք Երևանում՝ «Պլանի գլուխ»: 

Հորական կողմիս ժողովուրդը մի քիչ քրեական-գողական բաներ շատ են սիրել: Ես գործ չունեմ էդ ամենի հետ, բայց, դեռ դպրոցից, բնավորությամբ պատվախնդիր եմ: Թե՛ իմ ինքնասիրությանը չեմ թողել կպնեն, թե՛, եթե նկատել եմ երեքով կամ չորսով մեկին նեղացնում են, կանգնել եմ էդ մեկի կողքին: Ճիշտն ասած՝ արդյունքում շատ եմ հիասթափվել, որ էդ տղերքը սեփական ինքնասիրության համար չեն կռվել, չեն դիմադրել:
-Ապա՛ր, սպասի՛ր, ես հարցնեմ, դու պատասխանիր: Վրա տված պատմում ես:
Զարմացած ինձ նայեց.
-Չասացի՞ր պատմի... է, ես էլ պատմում եմ, մի՛ ընդհատի:
Հետո բազմիմաստ, մի բան հասկացածի տեսքով.
-Վա՛յ, ճիշտ ես ասում, մի հատ ընդմիջում անենք,- ու ձեռքը օղու շշին տարավ: 
Չմոռանամ ասել, որ Ապարը հարցազրույցի էր եկել մեկ լիտր ցիտրուսային օղին ձեռքին, թե՝ առանց դրա չի լինի. «Բա ո՞նց խոսենք»:

Ի դեպ, հարցազրույցներիս այս շարքը, ինչ-որ իմաստով, «գինեպատում» կամ «օղեպատում» կարող ենք կոչել: Տղերքը պարտադիր մի բաժակի շուրջ էին անկեղծանում: Իմ արդարացումները կամ խմելուց հրաժարվելու թույլ փորձերը չէին ընդունվում:
-Ախր, պատմածդ վաղը պիտի գրեմ: Ես, որ խմեմ, ե՞րբ եմ աշխատելու:

Արդարացումս, իհարկե, չէր անցնում, ու օրեր շարունակ զրուցում էինք, ինչպես ասում են՝ գինու կիսատ շշերի արանքում: 

Սակայն չեմ դժգոհում, իմ մարտական ընկերների շիտակ պատմությունները կյանքիս նոր շունչ ու իմաստ տվեցին: Վերջ ի վերջո, այս շարքի գաղափարը մեկն է՝ պատմել կամավորի՝ հայրենիքի նվիրյալի մասին: Չէ՞ որ տղերքից որևէ մեկը զենքը ձեռքին չի ծնվել, իր անցած ճանապարհին կոփվել ու իմաստնացել է: Հետո… հետո, երբ ռազմի շեփորը հնչեց, պատկերացրեք, 1988-ին, Հայաստանում ապրում էր 3,5 միլիոն մարդ, կամավորական գրվեցին ընդամենը 13-14 հազար տղերք: Դա ընդհանուրի նույնիսկ մեկ տոկոսը չէր կազմում: Պատերազմը նրանցից շուրջ 7 հազարին տարավ: Հիմա հայոց եռաբլուրներում են: 

Ապարը ծնվել է 1951 թվականին, այսինքն, 88-ին՝ 37 տարեկան էր, արդեն ընտանիքատեր, հասուն տղամարդ: Ես, օրինակ, 88-ին 21 տարեկան էի: 21 տարեկանի համար, այսպես ասած, ծովը ծնկներից է, զգացմունքները՝ շատ, ոգևորությունը՝ մեծ, ողջ մնալ-չմնալու խնդիրը մատների արանքով դիտվող մի հարց, մի տեսակ, խակությունը՝ շատ, սակայն 37 տարեկանը, կռիվ գնալու որոշում, ավելի հասուն մտքով է կայացնում: Այդ տարիքում մարդն աշխարհի չարն ու բարին շատ ավելի խորը գիտի:

-Ապար,-մտքերիցս կտրվեցի,- մինչև 88-ը ինչով ես զբաղվել՝ բանակ, աշխատանք:
-Հա՛, բա ոնց, պատմեմ: Ծառայել եմ Հակաօդային պաշտպանության զորքերում: Որ ասեմ մի կարգին ծառայել եմ, զինվոր եմ եղել, չէ: Սովետի տարիներն էին: Մեծամասնության նման՝ ես էլ 2 տարի դիմացել եմ, տուն եկել:

Հերթական կենացով ընդմիջեցինք զրույցը:
-Երբ զորացրվեցի,- շարունակեց Ապարը,-աշխատանքի հարցն այն տարիներին էլ հեշտ չէր: Բեռնատարների պարկում աշխատանքի ընդունվեցի: «Գազ 52» էի քշում: Հետո աշխատանքիս վայրը փոխեցի, մի ուրիշ բեռնատարով տարբեր ապրանքներ էի տեղափոխում: Հատկապես եկամտաբեր էր եզդիների հետ աշխատելը: Այն տարիներին, եթե մի քիչ գլուխդ աշխատեցնեիր, եկամուտդ ապահովված էր,-փիլիսոփայի տեսքով պարզաբանեց Ապարը:

-Եզդիների հետ ի՞նչ գործ էիր անում, Ապա՛ր: Դու՝ վարորդ, էդ մարդիկ՝ անասնապահ: 
Իմ անտեղյակությունից հիասթափված՝ նայեց դեմքիս. 
-Դե, էդ եմ պատմում էլի: Բուրդ էի տեղափոխում: Եզդիները լավ փող էին տալիս: Բայց տարօրինակ մի բան կար: Բրդի պահեստապետը ոչխարի կտիտի կիլոգրամին 2 ռուբլի էր առաջարկում: Ասում էր՝ Ապար, որ տոննաներով էլ բերես, քեզնից կառնեմ: Սկզբից գլխի չընկա, թե էդ կեղտն ինչին է պետք: Հետո իմացա, որ էդ սրիկան, կտիտը խառնում է բրդին և տոննաներով ավել քաշի համար փող է աշխատում: Այն տարիներին բրդի 1 կիլոգրամը 10 ռուբլի արժեր:

-Հետո՞ Ապար, Էդ կտիտը որտեղի՞ց էիր հավաքում:
-Ի՞նչ հավաքել: Պարզվեց, որ էդ մասին եզդիներն էլ գիտեն: Սրանք ինձ կտիտը ծախում էին 1 ռուբլիով, ես 2 ռուբլիով հանձնում էի պահեստապետին:
Այլևս անկարող էի դիմանալ, մի անզուսպ ծիծաղ է բռնել: Ծիծաղի միջից գրեթե գոռում եմ:
-Ապա՛ր, կեղտի բիզնես էիր անու՞մ:

Ապարի պետքն էլ չէր, հանգիստ ուղղում է.
-Ըտենց չէ՝ կտիտ, քո ասածը կոպիտ է (ծիծաղում է): Բայց էդ գործը պետք էր խորացնել: Կարգին փող էր գալիս,-շարունակեց մեր հնարամիտ Ապարը,- ճշտեցի, որ ամբողջ Կովկասից հավաքված բուրդը պահեստավորվում է Ռոստովում: Այնտեղ ընկերներ ունեի: Նրանք տեղի պահեստապետի հետ պայմանավորվեցին, որ ես գնամ ու մաքրել-լվանալուց հետո առանձնացված կտիտը վերցնեմ: 

Մտածեցի՝ միանգամից մի բեռնատար կտիտ բերեմ ու վաճառեմ տեղի պահեստապետին: Ինձ արդեն սեփական բեռնատար էր անհրաժեշտ: Կարպիս անունով մի տղա կար, սրա բեռնատարը գնեցի: 2 օրից պիտի մեկնեի Ռոստով: Աշտարակ-Եղվարդ ճանապարհով, մեր հաշվապահն էլ կողքիս, Երևան եմ գալիս: Մեկ էլ ճանապարհին 7 կին, ձեռք ձեռքի տված, ճանապարհը փակել են, ճիշտ «Կովկասի գերուհին» ֆիլմի նման: Մեքենան կտրուկ արգելակեցի: Ռուս կանայք են: «Здравствуй Карпис» գոռալով` դեպի մեքենան են գալիս: Տեսան, որ շփոթվել են: Հետո խնդրեցին, որ մինչև Երևան հասցնեմ: Չմերժեցի:

Բարձրացան կուզով (բեռնախցիկ): Մանր անձրև էր մաղում: Ասֆալտը թաց էր: Մեքենան սկսեց չենթարկվել: Ճանապարհի մի կողմում փոքր ձոր էր, քիչ ձախ՝ ժեռ քարեր: Մի կերպ դեպի քարերը ուղղեցի մեքենան: Բախումից «կուզովի» կանայք դուրս թռան: Մեկը տեղում մահացավ:

Խորը շունչ քաշեց Ապարը: Ճակատը քրտինքի մանր կաթիլներով էր պատվել:
-Արի՛ ընդմիջենք,- տխուր ասում էր Ապարի հայացքը:
Լուռ լցրեցի բաժակները: 

-Երևի,- գրեթե շշուկով շարունակեց Ապարը,- որ էդ գործի մեջ խարդախ բան կար, չնայած ամբողջ աշխարհն էր դրանով զբաղված, Աստված ինձ չկամեցավ, չներեց: Էդ աղջիկը մահացավ, ինձ դատեցին 7 տարի: 

Հետո հայացքն աշխուժացավ.
-Պատմե՞մ բանտից:

-Պատմի, իհարկե՛, Ապար ջան:

Ու անթաքույց հպարտությամբ՝ Ապարը սկսեց իր «ոդիսականը»:

-Շրջապատում հարգված եմ եղել: Երբ դատեցին, ընկերներս մի բուշլատ (նավաստու մահուդե կուրտկա) «գրեֆ» արեցին:
-Գրեֆն ի՞նչ է Ապար:
-Դե, ուղարկեցին էլի, հատուկ ինձ համար:
-Է՜, քո ասած բուշլաթի եղածն ինչ էր, որ մեծ խաբարով ուղարկել էին:
Քմծիծաղով նայեց դեմքիս.
-Լավ էլ միամիտ ես:
-Էդ հասարակ բուշլատ չէր, մեջը փող էր կարված, որ նեղության պահին օգտագործեմ:
Պարզվեց, որ պատիժս Թուրքմենստանի բանտերից մեկում պիտի կրեի:

Բերեցին Թաթուրքմենստան: Իմ բանտախցում հայեր էին: Ուրախացա, բայց ի՞նչ իմանայի, որ խարդախ մտքեր ունեին: Ջերմ դիմավորեցին, թե՝ ախպեր ջան, պառկի հանգստացի, մենք էլ մի քիչ կարտ (թղթախաղ) խաղանք. «Թե շատ հոգնած չես, դու էլ կարող ես միանալ»:

Ի՜նչ էի արել, որ հոգնած լինեի, միամիտ-միամիտ համաձայնվեցի: Տղերքը լավ էլ վարժված էին: Ունեցածս գումարը կրվեցի, մի 200 ռուբլի էլ պարտք մնացի ու 20 օրից պարտավոր էի վերադարձնել: Որոշեցի փախչել Երևան, որ փողը բերեմ: Բուժ մասի պետի հետ պայմանավորվեցի: Իմ փոխարեն, որպես հիվանդ, ուրիշին տեղավորեց: Ես, էդ ուզբեկի անձնագրով, ինքնաթիռով հասա Երևան, գումար վերցրեցի ու վերադարձա:
-Ապար, բանտից քո նկարագրած փախուստը, փաստորեն, հե՞շտ գործ էր:
-Ա՛յ միամիտ, ո՞նց հեշտ կլիներ: Ուղղակի ես հարգանք ունեի, լավ ընկերներ՝ ախպերություն էլի, թե չէ՝ փախչելը հո ամեն մեկի գործ չի:
-Հետո՞, Ապար:

-Բերդից շատ բան չեմ պատմի: Մենակ ասեմ՝ հարգանքս էնքան շատ էր, որ «զոնը», իմ նստած տարիներին, ես եմ նայել: 5,5 տարի նստեցի, տուն եկա:

Մնացել եմ զարմացած: Այն, որ Ապարը պատերազմի տարիներին անձնազոհաբար վաստակել է իր հեղինակությունն ու հարգանքը, փաստ է, բայց անցած այսպիսի՜ ճանապարհ…

Մեզ պատուհասած փորձանքների մասին սովորաբար ասում ենք՝ դե, ճակատագիր էր, բայց ճակատագրի հարվածներին դիմացողին է Աստված բարի աչքով նայում: Հազարավորներ ու միլիոնավորներ չեն կարողանում դիմանալ դժվարություններին: Կյանքի հատակում հայտնվելուց հետո, այլևս երբեք ոտքի չեն կանգնում, իրենց դժբախտ են զգում, ապրում դժբախտացնելով, անտարբեր՝ աշխարհի չարի ու բարու հանդեպ, մարդկային հոգսերին անհաղորդ, ոչ պիտանի ընտանիքին, հարազատին ու բարեկամին և այդպես էլ ողնաշարը կոտրված քարշ են տալիս սեփական գոյությունը: Միայն եզակիներն են կարողանում նման դեպքերում ոտքի կանգնել, հասարակության շարժիչ ուժը դառնալ, և փառք Աստծո, որ նրանցից մեկը կամավորական, родовой` տոհմիկ Ապարն է` Էդուարդ Կոլյայի Ներսիսյանը:

-Տղերքս արդեն ծնվել էին,- շարունակեց Ապարը,- ապրում և աշխատում էի Ռուսաստանում, երբ երկրաշարժի լուրը տեղ հասավ: Այնպիսի վիճակ էր, որ այստեղ հասնելու գումար չունեի: Լավ է՝ մեկին 1300 ռուբլի փող էի կրել:
-Նորի՞ց, Ապար: Փաստորեն, խաղում էիր:

-Դե մեկ-մեկ լինում էր: Դրան «21»-ով էի կրել (թղթախաղ): Ասացի` եթե հիմա պարտքդ տաս, 300 ռուբլին կներեմ: 1000 ռուբլին ստացա, ընտանիքիս հետ վերադարձա Հայաստան:

Երկրում արդեն ամեն ինչ իրար էր խառնվել: Ինձ համար մի գործ գտա: Այնքան փող էի աշխատում, որ այսօրվա օլիգարխներն անգամ այն տարիներին այդքան երևի չէին ունենա: 1,5 միլիոն ռուբլի էի հավաքել: Էդ փողը դարձավ զենք ու զինամթերք, հաց ու ջուր: Սկզբից «Արաբո» ջոկատ մտա:
-Մանվելի՞ ջոկատ:

-Չէ, Բանգլադեշի «Արաբոն»: Հետո կռիվս շարունակեցի «Տիգրան Մեծ»-ի կազմում («Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդ): Մի հատ էլ նոր «ժիգուլի» վերցրեցի, որ գնալ-գալուց չնեղվեմ:

Ի դեպ, 88-ին, երբ Արցախյան ազատագրական պայքարը սկսվեց, քիչ չէին առիթից օգտվողները: Մարդկային տականքի պակաս որևէ հասարակություն, ցավոք սրտի, չի ունեցել: Մերն էլ բացառություն չէր, և շատ են եղել դեպքեր, երբ ազատամարտիկի անվան տակ, մայրուղում հայտնված զինված մարդիկ, քաղաքացուն իջեցնում էին սեփական մեքենայից, թե՝ «հայրենիքին է պետք»: Ապարն այն եզակիներից է, ով պատերազմ գնալու մեքենան անգամ իր անձնական եկամուտներից ձեռք բերեց: 

Այսօր շատերն են քննադատաբար վերաբերվում մեր արած գործին: Որքան կյանքը դժվարանում է, այնքան, թող ներվի ինձ ասել, բազմանում են նրանք, ովքեր աջ ու ձախ, մեղմ ասած, բերանները շաղ են տալիս՝ ինչու գնացիք, ում համար գնացիք, տեսեք ովքեր են վայելում:

-Երբ շարժումը սկսվեց,- կարծես միտքս շարունակեց Ապարը,- մի դասընկեր ունեի, կորցրի; Ողջ է, բայց ինձ համար՝ մեռած:
-Ի՞նչ եղավ,- անհամբեր հարցրի:
-Իրենց տանը նստած էինք: Ասացի, որ կռիվ եմ գնում: Հազիվ մեր ժամանակն էլ եկավ,պապերիս մուռը պիտի հանեմ: Չթողեց խոսքս վերջացնեմ: Ասաց, թե՝ գնացողների էլ, գնացողի էլ…

Մնացի բերանս բաց: Եթե իրենց տանը չլինեինք, երևի խփեի: Իմ հերսից՝ բարկությունից, աչքերս արցունքով լցվեց: Սուսուփուս վեր կացա: Էդ օրվանից ո՛չ տեսել եմ, ո՛չ էլ ուզում եմ տեսնեմ:

-Ապա՛ր, բայց իրոք, միլիոն ունեիր, մեքենա, տուն, ընտանիք: Կռվում էլ փլավ չէին բաժանում: Ասել ասողին՝ էդ ո՜ւր էիր գլուխդ ցցած ասպարեզ դուրս եկել:
Չարաճճի հայացքով դեմքիս նայեց.
-Ով էլ ասի: Իմ հոգու հետ մի՛ խաղա: Արդեն վարժվել եմ: Դու, լավ կանես, բաժակները լցնես: Տղերքի կենացը խմենք, որ միշտ մեր կողքին են: Մենք մեռած ընկեր չունենք:
Սպասի, առաջին զենքիս պատմությունն անեմ,-շարունակեց Ապարը,-մեկից 4500 ռուբլիով «Մոսին» գնեցի: Մի քիչ ժանգոտած էր, մաքրեցի, լավ էլ «քշվեց»,- հպարտ-հպարտ ներկայացրեց Ապարը: Բանգլադեշի մեր հրամանատարը՝ Չաուշը՝ Սամվել Հովհաննիսյանը, հիմա Լաչինում է: Դպրոցի տնօրեն է, գլուխն առել, գնացել է: Հա, ի՞նչ էի ասում: Էս Չաուշը, թե՝ Ապար, հրամանատար մարդ եմ, մի կարգին զենք չունեմ, արի, էդ Մոսինն ինձ տուր: Նվիրեցի: Բայց ծիծաղելին ո՞րն է. մի երկու օրից ճշտեցի, որ զենքն ինձ վրա ծախողը Չաուշի մտերիմ բարեկամներից էր: Էս մասին հանգուցյալ Նորագյուղի մեր Ավետն իմացավ: Զենքը վաճառողին կանչել էր, կարգին թուք ու մուր արել, թե՝ տղերքը կռիվ են գնում, դու զենք ես ծախում, մինչև վերջին կոպեկը կվերադարձնես: 

Էդպես էլ եղավ: Ստացվեց, որ բարեկամը բարեկամին զենք նվիրեց, ես էլ «նիչյա» եղա՝ ոչ-ոքի:
-Ապա՛ր, Շահումյանից պատմիր, ասում են Շահումյանում կարգին գործ ես արել: 
-Մինչև Շահումյանը՝ ասեմ, որ Չաուշի ջոկատը զենքի լուրջ պակաս ուներ: Դրա համար ռազմաճակատ դեռ դուրս չէին գալիս: Մեր հանգուցյալ Գիգուշը «Տիգրան Մեծ»-ից, ասաց, որ իրենք զենք ունեն: Գնացի, ինձ մի հատ կարճ «կավալերսկի» Կարաբին տվեցին, մի հատ էլ ինքնաշեն նռնականետ: Է՛, ինձ ուրիշ ի՞նչ էր պետք: Զենքերս ստացա ու գնացինք Շահումյան: Ուղղաթիռով նախ հասանք Գյուլիստան: Աչքներս 4 արած, վայրէջքին զուգահեռ, ուղղաթիռից դուրս թռանք ու աջուձախ իսկույն դիրքավորվեցինք: Դեռ Սովետը կար: Ռուսական զորքերը մի կողմում էին, ադրբեջանցիք՝ մյուս: 

Այնտեղից գնացինք Էրքեջ: Տարածքն ուսումնասիրեցինք, տեղավորվեցինք: 
Հետո արդեն ռուսների հայտնի «Կոլցո» օպերացիան սկսվեց: Մենք քաշվեցինք անտառներ: Ռուսների հետ չէինք ուզում ընդհարվել: Հանգուցյալ Արմենակ Արմենակյանն էր հրամանատարը: Հերթապահություն սահմանեցինք: Սարի փեշը տրակտորով խորը փորեցինք, գերանները վրան գցեցինք, գետնափոր մեծ տնակ դարձավ: Ամիսը մեկ կամ երկու ամգամ միմյանց փոխարինում էինք: Միայն «Տիգրան Մեծ»-ը չէ, մի թևում Դաշնակցության ջոկատներն էին՝ Շահեն Մեղրյանի գլխավորությամբ, տեղացիներն էին՝ Սերգեյ Չալյանի գլխավորությամբ, մենք էինք:

Դաշնակցականները լավ զինամթերք ունեին: Տեղը ճշտեցի, մի փոքր տնակ էր՝ լիքը Կարաբինի бронебойный (զրահահար) փամփուշտներով: Ահագին թռցրի Պողոսի փամփուշտներից: Պահեստապետն ինքն էր՝ Շահենի եղբայրը: Այդ փամփուշտներով մի ուղղաթիռ խփեցի, մի հատ էլ զրահամեքենա: 

Քանի որ ռուսական զորքի հետ կռվի բռնվել չէր կարելի, ես էլ թուրքերով էի բաղվում: Ես հերթապահում էի ՝ 4-6-ն ընկած հատվածում: Սրանք արթնանում էին, մեկ էլ տեսնում էի օմոնականները մարզանք են անում: Կարաբինիս հետ կամաց խոսում էի՝ դե, ախպեր ջան, շնորհքդ ցույց տուր, ամոթով չանես: Թըրը՛խկ, ու ուղիղ նշանակետին: Էս սրիկաներն իսկույն ռուսներին լուր էին հասցնում, վերջիններս էլ գնդակոծում էին մեր դիրքերը: Մեր շտաբի պետը՝ հանգուցյալ Տիգրան Սարգսյանը, կանչեց, թե ՝ Ապար, ինչ է կատարվում, ամեն առավոտ մեզ գնդակոծում են:

-Դե, ի՜նչ պիտի լինի. առավոտն արթնանում են ու սկսում դեպի մեզ հայհոյել, թե՝ ձեր ըսենցն ու ընենցը, ձեր շտաբի պետի…, անունդ էլ տալիս են: 
Էս Տիգրանս կատաղած, թե՝ էդ ոնց: Չգիտեմ՝ ոնց, բայց ես էլ իսկույն հետ եմ կրակում:
«Լա՛վ եք անում, ես դրանց…»:

Այ էդպես մեր Տիկոյին մի անգամ խաբեցի: Բայց ի՜նչ տղա էր, իսկական գեներալ, զինվորական գործի գիտակ: Միասին ականի վրա պայթեցինք: Հասցրեցինք Երևան, բայց մահացավ: Տարիքով փոքր էր, բայց մեծ ապագա ուներ: Ափսոս, իրական հրամանատար կորցրինք: Ձախորդ օրեր էին: 4-րդ գյուղի մեր մեր Նորոյի թաղման օրն իմացանք, որ Շահումյանն ընկել է: Տղերքը, ժողովրդի թիկունքը պահելով, նահանջում են: Նորիկի հարազատներից ներողություն խնդրեցինք, հրաժեշտի համազարկ տվեցինք ու ջոկատով շարժվեցինք տղերքին օգնության: 

Ապարը նորից քրտինքի մեջ կորել էր: 
Ախր, ազատագրված ամեն մի շեն հպարտություն էր, իսկ կորցրածը՝ հազարապատիկ ցավ ու կսկիծ, որ կռվող տղերքը երբեք չեն մոռանա: Կորցրածի համար՝ տղերքի սրտի ցավը խորն է, անպատմելի խորը: Ամենքին չէ, որ հասու է այս զգացմունքը: Մենք մի սեղանի շուրջ երգում ենք, արտասվում, երբեմն միմյանց խեթ նայում: Ու գիտենք՝ ինչու: Մեր անբուժելի ցավն է դա, չազատագրած երկրի ցավը, մեր զոհված ընկերների ցավը, սևազգեստ մայրերի ու քույրերի ցավը, որբացած զավակների ցավը, այն կսկիծը, որին անհաղորդ են ազատամարտիկների փառքին տիրացած, անաղուհաց, շատուշատ անսիրտ, անհոգի նորաթուխ տերերը: 

Մենք զսպում ենք մեր պոռթկումը, հանկարծ թե երկրին վնաս չտանք:
-Ջոկատով հասանք Ստեփանակերտ,-շարունակեց Ապարը,-գնացինք գլխավոր շտաբ: Ես ու Վարոն մտանք ներս, որպեսզի ճշտենք, թե որ ճանապարհով է գալիս Շահումյանի ժողովուրդը, որ հասնենք օգնության:

-Ո՞ր ջոկատից եք,- հարցրեց Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադևոսյան):
Երբ լսեց «Տիգրան Մեծ»-ի անունը, Վարոյի օձիքը հավաքեց, թափ է տալիս ու գոռում, թե՝ դուք դավաճան եք, դուք հանձնեցիք Շահումյանը: Արյունը գլուխս տվեց. «Էդ ո՞ւմ ես ասում դավաճան»,- գոռացի ու հարձակվեցի Կոմանդոսի վրա: Կողքի զինվորականներն էլ հարձակվեցին ինձ վրա: Հասցրեցի ավտոմատի (ինքնաձիգ) փողն ուղղել Կոմանդոսի վրա: Կողքիններն իսկույն ատրճանակները դեպի ինձ արեցին: Աղմուկից վերև վազեցին ջոկատի տղերքը: Տեսնելով իրավիճակը՝ մերոնք զենքերը պահեցին նրանց վրա:
Մարզահագուստով մեկը փորձեց միջամտել ու ռուսերեն, թե՝ հանգստացեք, ամեն ինչ կարգին է: Ճանաչեցի: Զորի Բալայանն էր: Բարկությունից, ինչպես ասում են, քթներիցս ծուխ էր դուրս գալիս: Զորիի միջնորդությունը չանցավ: Մազ էր մնացել, որ իրար գնդակահարեինք: Էդ պահին, այն ժամանակ դեռ գնդապետ, Գզօղլյան Ֆելիքսը, թե՝ Ապար, թող երկու բառ խոսեմ Կոմանդոսի հետ: Մի քանի քայլ այն կողմ՝ չգիտեմ, Ֆելիքսն ինչ ասաց, մեկ էլ Կոմանդոսը, ճիշտն ասած, քեֆս բերեց, զինվորի կեցվածքով, խրոխտ մոտեցավ. «Տղե՛րք, կներեք, ինձ սխալ ինֆորմացիա են տվել»:

Թևերներս թուլացավ, լարումը վայրկյանական անցավ: Պահը բոլորիս համար էլ ողբերգությամբ կարող էր ավարտվել: Կոմանդոսի հետ դարձանք լավ բարեկամներ:
Ապարը հայացքն ինձ ուղղեց: Հասկացա. բաժակները լցնելու ժամանակն է:
Նմանատիպ դրվագներ կռվի տարիներին շատ են եղել և բացառությամբ գուցե մեկ-երկու դեպքի, դրանք հանգուցալուծվել են Ապարի և Կոմանդոսի միջադեպի նման՝ արժանապատվորեն, միմյանց ներելով, բայց պատվախնդրությամբ:

Երբեմն խոսք խոսքի են եկել, զենքերը մի կողմ դրել ու ձեռնամարտի բռնվել՝ արյունոտվելու աստիճան, հաջորդ պահին, սակայն, մեկը մյուսի՝ կյանքի ու անվտանգության պահպանման վեհ զգացողությունը հոգում, կռվել են թշնամու դեմ:
Ահա մեր տղերքի տեսակը՝ ազատամարտիկի տեսակը: 

Բազմաթիվ մարտերի է մասնակցել Ապարը, վիրավորվել, ծանր լսողություն, քայքայված առողջություն ու հեչ հոգն էլ չէ: Զրույցի ընթացքում մեկ էլ, թե՝ լսիր, բարձր խոսիր, չգիտես, որ «քյառ» եմ, ու կարծես ոչինչ չի եղել, ժպտում է:

Ահա այսպես, պարզ ու շիտակ, կյանքի դառնությունները լիուլի զգացած, բանտերում տարիներ մաշած մեր Ապարը՝ Էդուարդ Ներսիսյանը, ով զրույցի վերջում շշուկով բողոքեց.
-Տղերքիս մոտ խայտառակվել եմ: Ամուսնացնելու ժամանակն է, իսկ ես հնարավորություն չունեմ, որ նրանց տնավորեմ:

Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank Converse Bank Completes the Placement of EBRD Bonds From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped UpThe Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched in Shirak EBRD to Launch AMD 5 Billion Floating-Rate Bond Offering in Armenia