Թուրքիան կպատրաստվի Լուսնի վրա հարձակում իրականացնելու
AnalysisԱշխարհի հետ ինչ-որ բան է կատարվում. բոլորը հերթով ձեռքից գնում են, կարելի է ասել՝ արդեն ուղեղի դեֆիցիտ է արձանագրվում:
Երեկ օրինակ Սաակաշվիլին էր հայտարարել, թե Ուկրաինայի բանակը կարող է նվաճել ամբողջ Ռուսաստանը: Բայց պարզվում է, որ Սաակաշվիլին միակը չէ, ով ամբողջ Ռուսաստանը գրավելու հավակնություններ ունի, իր խելքի մեկն էլ կա, դա Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն է: Այս «խելոքն» էլ իր հերթին հայտարարել է, թե «անհրաժեշտության դեպքում Թուրքիան ՆԱՏՕ-ի և տարածաշրջանային իրենց դաշնակիցների հետ միասին կարող է օկուպացնել ամբողջ Ռուսաստանը 7 օրվա ընթացքում»: Ադոլֆ Հիտլերը որ Հիտլեր էր, ամբողջ Եվրոպան էլ նվաճել էր, 4 տարի փորձեց Ռուսաստանը օկուպացնել ու տեսաք, թե արդյունքում ինչ եղավ իր ու իր երկրի հետ: Հիմա այս «խելոքը» ոչ թե 4 տարի, այլ նույնիսկ 4 ամիս էլ չի ասում, կամ գոնե 4 շաբաթ, այլ ընդամենը 7 օր. 7 օրը իրեն լրիվ հերիք է:
Ամենամառազմնատիկն այստեղ այն է, որ, որպես կանոն, այսպիսի հայտարարություններ անում են այնպիսի երկրների և ազգերի ներկայացուցիչներ, որոնք ողջ պատմության ընթացքում նույն Ռուսաստանի հետ ունեցած բոլոր պատերազմներում պարտվել են
Այստեղ են ասել՝ աշխարհ, կանգնիր, իջնող կա, աշխարհակալներ են հայտնվել, Ռուսաստան են գրավում, վաղն էլ երևի կուզեն ողջ աշխարհը գրավել: Ինձ թվում է՝ ամբողջ աշխարհի համար էլ շատ երկար ժամանակ չի պահանջվի, մոտ 14 օրում Թուրքիան իր դաշնակիցների հետ կկարողանա օկուպացնել ողջ երկրագունդը, հետո էլ արդեն կպատրաստվի Լուսնի վրա հարձակում իրականացնելու, մանավանդ որ Թուրքիայի նախագահ Էրդողանը մի առիթով արդեն հայտարարել էր, որ դեռ 16-րդ դարում թուրք տիեզերագնացները արդեն Լուսնի վրա եղել էին և Թուրքիայի դրոշ ծածանել:
Հետաքրքիր է՝ ի՞նչ կասի Չավուշողլուի հայտարարության մասին Սաակաշվիլին. միգուցե միավորե՞ն ուժերը, կամ էլ Սաակաշվիլիին մի նահանգապետի պաշտոն էլ Թուրքիայու՞մ առաջարկեն…
Անդրանիկ Բարսեղյան
Orer.am, վերլուծաբան