Գյումրու կիսակառույց հանրակացարանում սենյակ է այրվել
SocietyՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունում փետրվարի 11-ին` ժամը 01.58-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի կիսաբնակեցված հանրակացարանում: Ինչպես տեղեկացրին ՀՀ տ արածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.00-ին, մարվել՝ 03.14-ին: Այրվել է Գարեգին Նժդեհ 7 հասցեում գտնվող կիսակառույց հանրակացարանի 4-րդ հարկի չբնակեցված սենյակներից