Արփա-Սևան թունելի հիմնանորոգումը թույլ կտա տարեկան Սևանա լիճ տեղափոխել 250 մլն խմ ջուր. ՀՀ վարչապետ
SocietyՀՀ կառավարությունը հաստատեց Արփա-Սևան թիվ 2 թունելում նոր ի հայտ եկած առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների ծրագիրը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Արփա-Սևան թունելի հետ կապված լուրջ անելիք կա: «Տարիներ շարունակ դա վերանորոգվում է, սակայն այսօր կարողանում ենք Սևանա լիճ տեղափոխել շատ քիչ քանակությամբ ջուր, իսկ եթե մենք վերանորոգենք թունելը, մինչև 250 միլիոն խմ ջուր կարող ենք տարեկան տեղափոխել լիճ: Իհարկե, նախագահի հետ քննարկել ենք և որոշում կայացրել: Հանձնարարել եմ, որպեսզի շատ արագ վերանորոգենք լրացուցիչ 500-600 մետր, ինչը հնարավորություն կտա 250 մլն խմ ջուր տեղափոխել Սևանա լիճ: Դրա համար շատ կարևոր է, որպեսզի նաև ֆինանսական աղբյուրներից հայ թայթենք գումար, որպեսզի այդ վերանորոգումն ավարտենք»,- ասաց վարչապետը:
Նրա խոսքով՝ որքան շուտ ավարտվի ծրագիրը, այնքան շուտ կսկսեն ջուրը տեղափոխել, որովհետև ոռոգման համար անհրաժեշտ 40-50 մլն խմ ջուր վերցնելու համար ԱԺ-ում և ՀԿ-ների կողմից մեծ դժգոհություններ են արտահայտվում: Հետևաբար անհրաժեշտ է Սևան տեղափոխվող ջրի քանակն ավելացնել: