Yerevan, 02.May.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Կառավարությունը հավանության է արժանացրել գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը

Economics

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը փետրվարի 11-ին վարել է ՀՀ կառավարության հերթական նիստը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, գործադիրը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2016թ. միջոցառումների ծրագրին: Կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրով ընդգծվել է գործարար միջավայ րի բարելավման անհրաժեշտությունը, որի համար պետք է իրականացնել արագ բարեփոխումներ: Իրականացվող բարեփոխումները պետք է զգալիորեն բարձրացնեն Հայաստանի գլոբալ մրցունակությունը և արդյունքում բարելավեն Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» դասակարգման մեջ: Ծրագրով նախատեսված են մի շարք միջոցառումներ, որոնք կնպաստեն բիզնես սկսելու և զարգացնելու համար պահանջվող վարչարարական ընթացակարգերի պարզեցմանը, ՓՄՁ-ների աճին, արտաքին առևտրի խթանմանը, հարկային և մաքսային հավասարակշռված քաղաքականության իրականացմանը և այլն:

Կվերանորոգվեն «Արփա-Սևան» թունելի վթարային հատվածները 

Ոռոգման ոլորտի կազմակերպությունների գործունեության և կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև «Արփա-Սևան» N2 թունելում նոր ի հայտ եկած առանձին վթարային հատվածների հիմնանորոգման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման աշխատանքների իրականացման և ֆինանսավորման նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Անդրադառնալով որոշմանը՝ վարչապետն ընդգծել է, որ «Արփա-Սևան» թունելի հետ կապված կա լուրջ անելիք, ինչը հնարավորություն կտա Սևանա լիճ ավելի շատ քանակությամբ ջուր տեղափոխելու: Կառավարության ղեկավարը նշել է, որ այդ հարցը քննարկվել է ՀՀ Նախագահի հետ, և հանձնարարել է պատասխանատուներին վերանորոգման աշխատանքները հնարավորինս արագ իրականացնել: 

ՀՀ վարչապետի 2016թ. հունվարի 8-ի հանձնարարականի կատարումը սահմանված ժամկետում՝ մինչև 2016թ. մարտի 31-ը, ապահովելու, ինչպես նաև շինարարական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ նախագծային փաստաթղթերի մշակման, փորձաքննության, հեղինակային և տեխնիկական հսկողության ծառայությունների որակի բարձացման նպատակով գործադիրն ընդունել է համապատասխան որոշում: Որոշմամբ առաջարկվում է նշված օբյեկտների նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքների գնումների գործընթացն իրականացնել պարզեցված ընթացակարգով: Բացի այդ, առաջարկվում է, որ մինչև 50 մլն դրամի շինարարական աշխատանքների պարագայում վերը նշված նախագծային աշխատանքներն իրականացվեն տեղերում՝ մարզպետարանների կողմից: Ողջունելով քաղաքաշինության նախարարության մոտեցումը՝ գործադիրի ղեկավարը շեշտել է, որ լիազորությունների ապակենտրոնացումը հնարավորություն է տալիս տարածքային կառավարման մարմիններին իրենց մասնակցությունը բերել նախագծային աշխատանքներին:

 Կբարելավվի մատուցվող բժշկական ծառայությունների որակը 

Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների մատուցված ծառայությունների որակի բարելավման և բարձրացման նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Որոշման ընդունումը պայմանավորված է նաև բժշկագիտության շարունակական զարգացման զուգընթաց լաբորատոր-ախտորոշիչ տեսակների և հետազոտությունների ներդրմամբ, նոր արտահիվանդանոցային բժշկական կաբինետների ստեղծմամբ:

Ընդհանուր առմամբ, կատարվել են հետևյալ հիմնական փոփոխությունները` լաբորատոր-ախտորոշիչ տեսակների տարանջատում, սարքավորումների և գործիքների հագեցվածության սահմանում, տեխնիկական պահանջների ու պայմանների նորացում, պարզեցում, կրճատում, համապատասխանեցում ժամանակակից նորագույն սարքավորումներին և բժշկական պահանջարկին, միջին բուժաշխատողների վերջին 5 տարվա ընթացքում պարտադիր համապատասխան վերապատրաստում: 

2016թ. ավանդների փոխհատուցման իրավունքի ճանաչման և վճարման գործընթացների բնականոն ընթացքի ապահովման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Այս տարվա համար ավանդի դիմաց փոխհատուցում ստանալու իրավունք ունեցող անձանց ցանկում կատարվել է, մասնավորապես, հետևյալ փոփոխությունը` հանվել են «ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված, «0»-ից բարձր անապահովության միավոր ունեցող ընտանիքների կազմում ընդգրկված» բառերը: Որոշմամբ բարելավվել է նաև փոխհ ատուցման վճարման ցուցակում ներառվելուց հետո մահացած ավանդատուին հասանելիք փոխհատուցման գումարը նրա ժառանգին վճարելու հանգամանքը:

Շարունակվում է սփյուռքի հայկական կրթօջախներին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի տրամադրման ծրագիրը

Գործադիրը հաստատել է «Սփյուռքի հայկական կրթական հաստատություններին ուսումնական գրականության և օժանդակ նյութերի մշակում և տրամադրում» ծրագրի 2016թ. ֆինանսավորման չափը: Ծրագիրն ուղղված է բավարարելու սփյուռքում գործող շուրջ 350 ամենօրյա և ավելի քան 600 մեկօրյա դպրոցների ուսումնական գրականության պահանջարկը: 

Մեկ այլ որոշմամբ էլ հավանության է արժանացել «Սփյուռք ամառային դպրոցի կազմակերպում» 2016 թվականի ծրագիրը, որի նպատակն է հայոց լեզվի իմացությունն ու կիրառումը խրախուսելը, կրթական, մշակութային ծրագրերի և հայագիտական օջախների գործունեությանն օժանդակելը, համայնքներում առկա ներուժի հաշվառումը, համախմբումը և այլն: Ծրագրի իրականացման արդյունքում կապահովվի սփյուռքի համար մասնագետների պատրաստման և վերապատրաստման համակարգի շարունակական կատարելագործումը, 2016թ.-ին հինգ դասընթացների ընթացքում կվերապատրաստվի մինչև 285 սփյուռքահայ: Ամառային դպրոցը սփյուռքահայության համար կդառնա հայերենի ուսուցման, մասնագետների վերապատրաստման հաստատուն կենտրոն Հայաստանում:

Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրի հավանությանն է արժանացել «Գովազդի մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին», «Ճանապարհային վճարի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը միտված է ոլորտում առկա օրենսդրական բացերը վերացնելուն: Նկատի ունենալով, որ օրենսդրության մեջ բացակայում է «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը, առաջարկվում է «Գովազդի մասին» ՀՀ օրենքում սահմանել «սոցիալական գովազդ»-ի հասկացությունը: Միաժամանակ դրա համար ավելի բարենպաստ օրենսդրական միջավայր ստեղծելու նպատակով առաջարկվում է գովազդակրին ազատել տեղական տուրքեր վճարելու պարտականությունից սոցիալական գովազդ տարածելու դեպքում: Այն դեպքերում, երբ գովազդակիրը դատարկ գովազդային վահանակները զբաղեցնում է իր կազմակերպության գովազդով՝ առաջարկվում է տուրքի չափ սահմանել յուրաքանչյուր քառակուսի մետրի համար օրենքով նախատեսված կարգով տվյալ համայնքում այլ արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության համար սահմանված տուրքի 10 %-ը: Այս մոտեցումները կնպաստեն նաև համայնքների տարածքներում դատարկ գովազդային վահանակների նվազմանը: 

Կառավարությունը հավանություն է տվել «Փրկարար ուժերի և փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Օրինագծով առաջարկվում է սահմանել, որ լիազոր մարմնի հայտով արտակարգ իրավիճակի վայր մեկնող կամավոր փրկարարները իրենց մշտական աշխատանքային վայրում պահպանում են իրենց աշխատատեղը և փոխհատուցվում են պետության կողմից: 

Օրինագծերը սահմանված կարգով կներկայացվեն Ազգային ժողով:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրի նախագիծն ուղղված է երկու երկրների միջև զբոսաշրջության բնագավառում իրավապայմանագրային դաշտի ստեղծմանն ու առավել սերտ համագործակցության ապահովմանը, ինչն էլ կնպաստի երկու երկրներում զբոսաշրջության կայուն զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի ավելացմանը: Համաձայնագրի հաստատմամբ հնարավոր կլինի ստեղծել պայմաններ` ուղղված երկու պետությունների միջև զբոսաշրջային փոխայցելությունների ընթացակարգերի դյուրացմանը` երկու երկրների օրենսդրությանը համապատասխան: Համաձայնագրի շրջանակում կողմերը միմյանց կօժանդակեն զբոսաշրջության բնագավառի կադրերի պատրաստման և վերապատրաստման հարցում և կխրախուսեն երկու երկրների զբոսաշրջային օպերատորների և լրագրողների փոխադարձ ճանաչողական այցերի կազմակերպումը:

Գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի և Չեռնոգորիայի կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Համաձայնագրով սահմանված են երկու երկրների միջև ներդրումային գործունեության ընդհանուր սկզբունքները: Նախագիծը հնարավորություն է ընձեռում հավասարության և փոխշահավետության հիման վրա ստեղծել բարենպաստ պայմաններ երկու երկրների ներդրողների համար` նպաստելով երկու երկրներում գործարար նախաձեռնությունների խթանմանը: Համաձայնագիրը յուրաքանչյուր կողմի ներդրողին երաշխավորում է լիակատար պաշտպանություն և ապահովագրություն, ինչպես նաև ներդրումների ընդունում` կողմի օրենսդրությամբ վերապահված իրավունքների համաձայն:

Կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի և Հունաստանի կառավարության միջև ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ համաձայնագրի՝ կողմերը միջոցներ կձեռնարկեն խթանելու համագործակցությունը հետազոտությունների և զարգացման, արտադրության, նոր տեխնոլոգիաների և ռազմական նշանակության արտադրանքի ոլորտներում:

Կհստակեցվեն հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը

Արդարադատության ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում առկա բիզնես գործընթացների ուսումնասիրությունների արդյունքում Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը հանդես է եկել կառավարության նախկինում ընդունած որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու առաջարկությամբ՝ հստակեցնել հարկադիր ոչ էլեկտրոնային աճուրդ անցկացնելու դեպքերը:

ՕԿԱԿ-ն ուսումնասիրել է նաև անշարժ գույքի կադաստրի ոլորտը կարգավորող իրավական ակտերի շրջանակը, մասնավորապես, ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեություն իրականացնողների որակավորմանն առնչվող կարգավորումները: Ըստ այդմ առաջարկվել է՝ ուժը կորցրած ճանաչել իրավաբանական անձի կողմից քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության գործունեությամբ զբաղվելու մասին անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին տեղեկացնելու մասին դրույթը, սահմանել որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող դիմումի ձև, ինչպես նաև ապահովել վերջինս և կից փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու հնարավորություն, որակավորում ստանալու համար հայտատուների կողմից ներկայացվող փաստաթղթերի շարքում ավելացնել պետական տուրքի անդորրագիրը, հաշվի առնելով, որ այն փաստացի պահանջվում է ներկայացնել: Այդ փոփոխություններն ու լրացումները կնպաստեն ոլորտի կարգավորման և բիզնես գործունեություն ծավալելու պայմանների բարելավմանը, առկա խնդիրների վերացմանը, կարգավորման հետ կապված տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջացող ծախսերի կրճատմանը: Գույքի նկատմամբ իրավունքների ու սահմանափակումների պետական գրանցման համար պահանջվող փաստաթղթերի առցանց ներկայացումը դյուրացնելու նպատակով մեկ այլ որոշմամբ էլ առաջարկվել է առցանց դիմումի լրացման էջում ներկայացվելիք փաստաթղթերը խմբավորել ըստ գործարքի տեսակների, ինչպես նաև փոխարինել «սոցիալական ապահովության քարտի համարը» բառերը «հանրային ծառայությունների համարանիշը» բառերով:

Այլ որոշումներ

Կառավարությունը չեղյալ է ճանաչել «ՀՀ պաշտպանության նախարարության «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին ամրացված և ՀՀ կառավարության սեփականությունը հանդիսացող գույքը հետ վերցնելու, օտարելու և «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ը լուծարելու մասին» որոշումը: Որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում, պետք է լուծվի «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ» ՍՊԸ-ի հետ 2015թ. սեպտեմբերի 1-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը: Ըստ հիմնավորման, նման որոշում ընդունելը պայմանավորվ ած է այն հանգամանքով, որ «ՆՏԱԱ Ինվեստմենտ գրուպ»-ին օտարված պետական սեփականություն հանդիսացող գույքի դիմաց վճարումներ սահմանված ժամկետում չեն իրականացվել: 

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության Նախագահի 2009 թվականի հունվարի 14-ի ՆԿ-1-Ն կարգադրության մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ Նախագահի կարգադրության նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Նախագահի աշխատակազմ: Ներկայացված նախագծի ընդունումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, մասնավորապես Միջազգային օլիմպիական կոմիտեի կողմից հաստատված առաջնությունների ցանկում ավելացել են եվրոպական խաղերը, որոնք կանցկացվեն 4 տարին մեկ անգամ: Նախագծի ընդունման դեպքում լրացուցիչ անհրաժեշտ կլինի ամսական 120.000 դրամ: Որոշ մարզաձևերում անցկացվում են և´ երիտասարդների Եվրոպայի առաջնություն, և´ մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնություն: Վերջինս իր կարևորությամբ չի զիջում երիտասարդների Եվրոպայի առաջնությանը և անհրաժեշտություն է առաջացել կարգադրության հավելվածներում ընդգրկելու նշված մրցումները՝ հավասարեցնելով երիտասարդների Եվրոպայի առաջնության հետ:

«Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի կառավարման համակարգում խորհրդի գործունեության ճկունության ապահովման նպատակով գործադիրը լրացում է կատարել 2010թ.-ին ընդունած համապատասխան որոշման մեջ:

«Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Մասնավորապես, գործող օրենքում գերեզմանատները տարանջատվել են ըստ իրենց պատկանելիության, որի արդյունքում առաջացել են պետական և մասնավոր գերեզմանատներ հասկացությունները: Օրենքով սահմանվել են նաև դրանց ստեղծման, կազմավորման, գործունեության կազմակերպման նախադրյալները ու վերջիններիս նկատմամբ ներկայացվող պարտադիր պահանջները: Օրենքով վերապահվել են մի շարք իրավունքներ անհատ ձեռնարկատերերին և իրավաբանական անձանց` մասնավոր գերեզմանատան գործունեության կազմակերպման համար:

AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankUSD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine