Ֆիզիկոսները պաշտոնապես հայտարարել են գրավիտացիոն ալիքների հայտնաբերման մասին
SocietyԳրավիտացիոն ալիքների լազերային ինտերֆերոմետրային աստղադիտարան (LIGO) միջազգային համագործակցության մասնակիցները պաշտոնապես հայտարարել են, որ կարողացել են հայտնաբերել գրավիտացիոն ալիքներ ինտերֆերոմետր-դետեկտորի օգնությամբ: Դրանք, ինչպես կարծում են գիտնականները, առաջացել են սև խոռոչների միաձուլման արդյունքում: Ինչպես փոխանցում ´ է РИА Новости-ն, գիտնականներն այս մասին հայտնել են Վաշինգտոնում կայացած ասուլիսի ժամանակ:
Նախորդ տարվա հոկտեմբերին համացանցում ֆիզիկոսների շրջանում պտտվում էին խոսակցություններ, որ գրավիտացիոն ալիքները, որոնք կանխատեսվել էին Էյնշտեյնի հարաբերականության ընդհանուր տեսությամբ, հայտնաբերվել են LIGO-ի դետեկտրով: Սկզբում աստղադիտարանի ղեկավարությունը հերքել էր տեղեկությունը, բայց արդեն այսօր երեք տարբեր մամուլի ասուլիսների ժամանակ հաստատել են այդ փաստը: Այս աշխատանքներում ներգրավվել է մի քանի հարյուր գիտնական 14 երկրներից: