Դոլարի փոխարժեքը գերազանցեց 80 ռուբլու, եվրոյինը՝ 91 ռուբլու նշագիծը
EconomicsՄոսկվայի բորսայում փետրվարի 11-ին կայացած սակարկությունների ընթացքում ռուբլու նկատմամբ դոլարի փոխարժեքը նախորդ սակարկությունների փակման մակարդակի համեմատությամբ աճել Է 1,49 ռուբլով եւ կազմել 80,09 ռուբլի՝ գերազանցելով 80 ռուբլու նշագիծը: Եվրոյի փոխարժեքն աճել Է 2,23 ռուբլով՝ մինչեւ 91,03 ռուբլի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:
Փետրվարի 11-ին Լոնդոնի ICE սակարանում Brent տեսակի նավթի ապրիլյան ֆյուչերսի արժեքը նվազել Է 2,4 տոկոսով՝ բարելի դիմաց՝ մինչեւ 30,1 դոլար: