Yerevan, 29.November.2024,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հանրապետության «ամենագյուղատնտեսական մարզը» Գեղարքունիքն է

Economics

Բազմիցս նշվել է, որ նախորդ տարվա տնտեսական ակտիվության աճին հիմնական նպաստ ունեցել է գյուղատնտեսությունը, որը ունեցել է 11,7 տոկոս աճ: Գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է մոտ 1 տրիլիոն դրամ, որից բուսաբուծությունը ապահովել է 606,2 մլրդ դրամի, իսկ անասնապահությունը՝ 395,9 մլրդ դրամի համախառն արտադրանք: Այստեղ իր հերթին բուսաբուծութունը ապահովել է 15,2 տոկոս, իսկ անասնապահությունը՝ 6,1 տոկոս աճ (ԱՎԾ-2016):

Հանրապետության «ամենագյուղատնտեսական մարզը» Գեղարքունիքի մարզն է, որի գյուղատնտեսական համախառն արտադրանքը կազմել է 190,8 մլրդ դրամ, իսկ տեսակակար կշիռը կազմել է 19% ամբողջ գյուղատնտեսության արտադրանքի համախառն կառուցվածքում: Երկրորդ գյուղատնտեսական մարզը՝ դա Արմավիրն է՝ 180,5 մլրդ դրամ ծավալով և 18 տոկոս մասնաբաժնով, իսկ երրորդը՝ Արարատը՝ 134,8 մլրդ ծավալով կամ 13,5 տոկոս մասնաբաժնով: Իսկ մարզերից ամենափոքր գյուղատնտեսական մասնաբաժին ունեն (առանց Երևանի) ՝ Տավուշը՝ 4,6 տոկոս և Վայոց ձորը՝ 2,1 տոկոս մասնաբաժիններով համապատասխանաբար:

Նշենք, որ տարին բարեբեր է եղել նաև կաթնատվության ծավալների աճի առումով՝ առանց բացառությամբ բոլոր մարզերում կաթի արտադրության ծավալները աճ են գրանցել: Եթե կաթի արտադրությունը նախորդ տարվա հունվար-դեկտեմբերի համեմատ աճել է 4 տոկոսով, ապա ձվի արտադրությունը աճել է 2,8 տոկոսով: Կաթի արտադրության ծավալով ամենաառաջին մարզը՝ Գեղարքունիքն է՝ 135,1 հազար տոննա կաթով, իսկ ձվի արտադրությամբ՝ Արմավիրի մարզը՝ 141,9 մլն. հատ ձվով: Գեղարքունիքի մարզում ամենամեծ ծավալով իրացվել է նաև գյուղատնտեսական կենդանի և թռչուն, մսամթերքի ստացման նպատակով:

Ձկնորսության և ձկնաբուծության համախառն արտադրանքը կազմել է 27,8 մլրդ դրամ և այս ոլորտը իր հերթին ապահովել է 6,4 տոկոս աճ:

Գյուղատնտեսության բոլոր հիմնական մշակաբույսերի համախառն բերքը աճ է գրանցել նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ հացահատիկ և հատիկաընդեղեն (8,1 տոկոս աճ), կարտոֆիլ (5 տոկոս աճ), բանջարեղեն (10 տոկոս աճ), բոստան (16,7 տոկոս աճ), պտուղ-հատապտուղ (35 տոկոս աճ), խաղող (18,9 տոկոս աճ): Ինչպես տեսնում ենք, հատկապես տարին բարեբեր է եղել պտուղ-բանջարեղենի և խաղողի բերքի համար:

Նախորդ տարի, Հայաստանում արտադրվել է 638 հազար տոննա հացահատիկ և հատիկընդեղեն: Դեռևս պարզ չէ, թե դրանից որքան է կազմում ցորենի բերքը: Ամենաշատ ծավալով հացահատիկ և հատիկընդեղեն արտադրել է Շիրակի մարզը (151 հազար տոննա ) և Գեղարքունիքի մարզը (141 հազար տոննա): Իսկ ամենաշատ կարտոֆիլ արտադրվել է Գեղարքունիքում՝ մոտ 363 հազար տոննա, որը կազմում է ամբողջ Հայաստանում արտադրված կարտոֆիլի մոտ 47 տոկոսը:

Արագածոտնի, Արմավիրի և Արարատի մարզերը միասին ապահովել են ամբողջ Հայաստանի պտուղ և հատապտղի բերքի ծավալների մոտ 72 տոկոսը: Նշենք, որ ամբողջ Հայաստանում 2015 թ.-ին արտադրվել է 392 հազար տոննա պտուղ և հատապտուղ:

Մյուս կարևոր գյուղատնտեսական արտադրանքի՝ խաղողի բերքի զգալի մասը, 84 տոկոսը արտադրվել է Արմավիրում և Արարատում: Իսկ, ամբողջ Հայաստանում արտադրվել է՝ 310,7 հազար տոննա խաղող:

Ամփոփելով նշենք, որ եթե անասնաբուծական մթերքների արտադրության ծավալով ամենաառաջատար մարզը Գեղարքունիքն է (բացի ձվի արտադրության ծավալով), ապա գյուղատնտեսական հիմնական մշակաբույսերից՝ պտուղի և հատապտղի, խաղողի և բանջարեղենի արտադրության ծավալով՝ Արմավիրը և Արարատը: Գեղարքունիքի մարզը առաջատար է նաև կարտոֆիլի արտադրության ծավալով, իսկ հացահատիկի և հատիկընդեղենի արտադրության ծավալով երկրորդն է հանրապետությունում: Այս երկու մարզերը միասին, ապահովել են նաև բանջարեղենի ծավալների մոտ 73 տոկոսը, որի ծավալները Հայաստանում կազմել է մոտ 1 մլն տոննա: Արմավիրը և Արարատը առաջատար են նաև բոստանի բերքի ծավալներով:

 

Ameriabank Named Armenia’s Best Bank for Real Estate by Euromoney Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundIdram is now available on Wildberries!80% Discount on IDBank’s Travel Card Services for Black Friday! Instant idcoin ahead of Black Friday Ucom and SunChild NGO Install Solar Plant in Malishka Community Shop at Yerevan Mall and pay with Idram for a chance to win gifts Unibank to Issue Subordinated Bonds for the First Time in Armenia How Not to Go Bankrupt on Black Friday: 5 Smart Shopping TipsIDBank warmly hosted children from the "Music for Future" Foundation.Ucom’s 5G network launched in 11 new cities UPay has joined Idram's Open QR infrastructureA Free Mastercard and 10% idcoins with Cashless Payments. IDBankThe Results of the 19th Annual International Microelectronics Olympiad Summarized in Yerevan AraratBank Named Best Investor Relations Bank Armenia 2024General Director of Ucom participated in Silicon Mountains technological summit Saving together: IDBank and IdramARARATBANK AND SINGAPORE GFTN SIGN MEMORANDUM OF UNDERSTANDING FOR DIGITAL TRANSFORMATIONAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityAcba bank and American Express Expand Collaboration in ArmeniaThe Silicon Mountains technology summit to be held with the support of Ucom Evocabank became the first bank to join Idram’s open QR infrastructure25% Off on RIA Money Transfers to Ukraine at AraratBank Yerevan to Host Unprecedented Serbian-Armenian Music ConcertAraratBank Stands with My Forest Armenia to establish Charles Aznavour Forest Ucom and Sunchild NGO install another solar plant in Areni 4,401,021 AMD to COAF. The November beneficiary is “Armenia Tree Project”Go Digital or Go Home: Sergey Arakelyan Yes to cashless! - cruises and gifts for AraratBank MC cardholders Ucom joins Armenian Internet Governance Forum as a platinum partner AraratBank: Five-Time Winner at AMX Awards 2024AraratBank Initiates a Panel Discussion on AI and LeadershipKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanUcom Employees Participate in Forest Restoration Efforts in Vayots Dzor Fast Shift has joined Idram's open QR infrastructure New and modern. Arabkir branch of IDBank reopenedAraratBank: Unprecedented Consumer Loan Offer Starting from 14.5% Ucom launches 5G network across nine Armenian citiesLearn to save. World Savings Day with Idram JuniorAnother solar power plant by Ucom and SunChild NGO installed in Vardenis Converse Bank and Kapitalbank signed a cooperation agreement at Sibos 2024 IDBank and Idram at Mantashyants Global Expo AraratBank Introduces UBPAY: A New System for International Transfers IDBank participated in the HR Expo-24 conference Armenia Hosted the Consulting Event of the Year: International CMC Conference was held with Participants from 30 Countries AraratBank Sponsors New Laboratory and Seminar at MatenadaranUcom, in cooperation with SunChild NGO, increases the access to drinking water in Lchavan community The customer is always our top priority: IDBankThe October beneficiary of "The Power of a Dram" is the Children of Armenia FundAmeriabank’s New Offer: Draw of Investment Portfolios for AMD 2M