Նազենի Հովհաննիսյան.«Տղամարդիկ նույնպես վախենում են դրանից»
LifestyleՆազենի Հովհաննիսյանն իր «ֆեյսբուքյան» էջում անդրադարձել է Մեծ պահքի խորհրդին: Դերասանուհի-հաղորդավարուհին գրել է.
«Հարցն այն է, որ մենք միշտ ուզում ենք երիտասարդ մնալ. գոնե ես չեմ ճանաչում մարդու, ով ցանկանար ծերանալ։ Իսկ դո՞ւք։ Գեղեցիկ ծերանալ, գուցե, բայց ոչ՝ պարզապես ծերանալ։ Մարդ սիրում է, ստեղծագործում կամ ընտանիք է կազմում, որ կանխի ծերությունը։ Չէ՞ որ երեխաներով կամ թոռներով մենք նաեւ դառնում ենք անմահ։ Արվեստագետի երեխան էլ իր ստեղծագործությունն է։
Մենք բոլորս մահից առավել վախենում ենք անհաշտ ու տգեղ ծերությունից, տղամարդիկ` նույնպես ու հաստատ։
Երեւի այն պահից սկսած, երբ մարդը հաղթահարի իր «ծերության» վախը, կհաղթահարի նաեւ մահվան վախը։
Հ.Գ. Մեծ պահքն օգնում է հաշտվել ինքդ քեզ հետ։ Անհարմարությունը միայն այն է, որ բոլորին ու ամենուր ասում ես ճշմարիտ իրականությունը։ Իսկ ճշմարտությունը ծերության պես է. միշտ առկա, բայցեւ միշտ անսպասելի։ Ու… չսիրված»։