Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը փակ է
SocietyՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 12-ի ժամը 17:00-ի դրությամբ, բքի պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Ինչպես տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին շուրջօրյա կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: