Աննա Սեմենովիչի նախկին ամուսինը պատմել է երգչուհու հայտնի կրծքերի մասին
LifestyleԵրգչուհի Աննա Սեմենովիչը, կարծես թե, հայտնվել է սկանդալին մի պատմության մեջ։
«Блестящие» խմբի նախկին անդամ Աննա Սեմենովիչի ամուսինը պատմել է իր եւ աստղային կնոջ հարաբերությունների մասին։
Երկար տարիներ առաջ ռուս երգչուհի Աննա Սեմենովիչը ամուսնացած է եղել, իսկ նրա նախկին ամուսինը հեռուստատեսությամբ տվել է մի անկեղծ հարցազրույց։
Աննա Սեմենովիչի նախկին ամուսինը, պարզվել է, ռեժիսոր Դանիիլ Միշինն է։ Նրանց հարաբերությունները սկսվել են, երբ Աննան դադարել է զբաղվել սպորտով (գեղասահքով), իսկ ավարտվել՝ երբ «Блестящие» խումբը դարձել է բավականին հայտնի, իսկ Միշինը իր կնոջը միայն հեռուստատեսությամբ կարող էր տեսնել։ Նա պատմել է, որ կնոջ մշտական բացակայությունները եւ դատարկ սառնարանը դարձել են անհաղթահարելի խոչընդոտներ իրենց հարաբերություններում։
Դանիիլը խոստովանել է, որ իրենց համատեղ կյանքը առանց սկանդալների չի անցել, եւ նրանք մշտապես իրար երեսին ցեխ են նետել։ Ի դեպ, Միշինը չի հաստատել, որ Աննայի գլխավոր առավելությունը՝ նրա շքեղ կրծքերը, իրական են։