ԵԱՏՄ երկրների պատվիրակները Մոսկվայում քննարկում են դեղերի շրջանառությանն առնչվող հարցեր
EconomicsՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գագիկ Միրիջանյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը մասնակցում է Մոսկվայում անցկացվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվելու դեղերի և բժշկական նշանակության պարագաների միասնական (ընդհանուր) շուկային անցնելու գործընթացի օրենսդրական կարգավորմանը, ինչպես նաև ԵԱՏՄ դեղերի և բժշկական սարքավորումների ընդհանուր շուկաներում ներգրավելու գործընթացի մանրամասներին:
ԵԱՏՄ անդամ երկրների մասնակիցների ուշադրության կենտրոնում են նաև դեղերի շրջանառությանը, գրանցմանը, այլ թեմաներին վերաբերող հարցեր:
Քննարկման նպատակն է առավել հանգամանալից ուսումնասիրել առկա խնդիրները և մշակել համատեղ լուծուման հնարավորությունները: