Վոլոչկովայի նախկին սիրեկանը պատմել է պարուհու «ընկերական սեքսի» մասին
LifestyleՌուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան կրկին սեքս-սկանդալի կենտրոնում է հայտնվել։ Նրա նախկին ընկեր եւ սիրեկան, երգահան Վալերի Ռազումովսկին պատմել է որոշ մանրամասներ աստղի անձնական կյանքից։
Արդեն վաղուց ասեկոսեներ են պտտվում այն մասին, որ Անաստասիա Վոլոչկովան, այսպես կոչված, «ընկերական սեքսի» մեծ սիրահար է, բայց դեռեւս ոչ մի ապացույց չկա։ Սկանդալային պարուհու նուրբ ակնարկները եւ տարբեր տղամարդկանց հետ արված ոչ այնքան համեստ լուսանկարները միայն կրակին յուղ էին ավելացնում։

Զույգը ծանոթացել է այն ժամանակ, երբ Վոլոչկովայի ամուսնու՝ Իգոր Վդովինայի հարաբերությունները եւ նրանց ընտանեկան կյանքը քայքայվում էր։ Պարուհին դիմել է երգահանին դստերը երգ ձայնագրելու համար։ Նրան այնքան է գերել շոու-բիզնեսը, որ նա ինքն է ցանկացել երգել;

«Պետք է ասել, որ ձայնագրությունը շատ ինտիմ երեւույթ է, որը պահանջում է լիարժեք վստահություն։ Ձայնագրման ստուդիայում երկար ժամեր միասին անցկացնելը հանգեցրեց նրան, որ մի պահ կատարվեց այն, ինչ կոչվում է հոգեւոր մերձեցում։ Սա եղել է գրեթե հինգ տարի առաջ։ Հինգ տարվա ընթացքում ես անցել եմ Անաստասիայի «ընկերական սեքսի» ծրագիրը,- պատմել է Վալերի Ռազումովսիկ։
Վոլոչկովայի նախկին սիրեկանը խոստովանել է, որ իրենց ինտիմ կապի հինգ տարիների ընթացքում Անաստասիան սիրավեպեր է ունեցել տարբեր, այդ թվում նաեւ հայտնի, տղամարդկանց հետ։ Նրա պահանջարկը ամեն օր ավելի ու ավելի էր բարձրանում։
«Իրականում Նաստյան շատ է ցանկանում ամուսնանալ, բայց ահա նրա պահանջների ցուցակը՝ նրա ընտրյալը չպետք է խմի, ծխի եւ միշտ ծաղիկներ պետք է նվիրի... բացի դրանից, նաեւ ինքնաթիռ, շոգենավ եւ մի քանի միլիոն արտարժույթ ունենա»։

Վալերին համբերել եւ տարել է իր հայտնի սիրուհու անկայունությունը, բայց դա երկար չէր կարող շարունակվել. «Ինչ-որ մեկի հետ Նաստյան հանդիպում է, մյուսից բաժանվում, իսկ ես՝ որպես ընկեր մխիթարում էի նրան։ Իսկ հիմա ամեն ինչ հոգնեցրել է։ Այսինքն՝ դասական ընկերությունը ոչ մեկ չեղյալ չի համարել. Նաստյան մի ունիկալ անձնավորություն է, այդ պատճառով մենք կշարունակենք ընկերություն անել։ Բայց դրանից ոչ ավել։ Ես միշտ սիրել եմ ուժեղ, խելացի եւ կայացած կանանց, բայց փորձը ցույց է տվել, որ նրանց հետ անհնար է»։