Սննդամթերքներ, որոնք թույն են պարունակում (լուսանկարներ)
LifestyleՄենք այն ենք, ինչ ուտում ենք: Մթերքները, որոնք մենք ամեն օր ուտում ենք, անհրաժեշտ են մեր օրգանիզմին: Բայց, չնայած դրան, ամենահասարակ սննդամթերքներն իրենց մեջ կարող են թույներ պարունակել:
Ձվի սպիտակուց
Շատերն են նախաճաշին ձվածեղ ուտում: Ամենակարեւորը, որ դուք պետք է հիշեք, այն է, որ ձվածեղը պետք է շատ լավ տապակած լինի: Քանզի ձվի սպիտակուցը պարունակում է տրիպսինի` ենթաստամոքսային գեղձի հյութի արգելակիչ, ինչը բացասաբար է ազդում օրգանիզմի կողմից սպիտակուց մարսելու կարողության վրա: Նման նյութ պարունակում է նաեւ լիմական լոբին: Ամեն օր ուտելով լիմական լոբի եւ ձվի սպիտակուցներով վատ տապակված ձվածեղ` դուք ձեր սեփական փորձով կստուգեք, թե որն է ավելի վտանգավոր՝ տրիպսի՞նը, թե՞ անտարբերությունը: Ամենայն հավանականությամբ, երկրորդ տարբերակը:
Բալի, ծիրանի, խնձորի եւ նուշի կորիզներ
Տվյալ մթերքների կորիզները ջրածնի ցիանիդ են պարունակում: Առաջ, երբ լրտեսներն ընկնում էին թշնամու տարածք, մանրացված նուշից պատրաստված դեղահաբեր էին կուլ տալիս: Ջրածնի ցիանիդը նաեւ կապտաթթու է կոչվում:

Գենագերչակ
Գուցե այս անունը ձեզ որեւէ բան չի ասում, բայց ահա գերչակի յուղն արդյունահանվում է այս բույսից: Բացի այդ, գենագերչակը կարամելի եւ շոկոլադի բաղադրիչներից մեկն է: Այս բույսի սերմերը տզկանեփ են պարունակում: Այս նյութի մեջ այնքան թույն կա, որ սառը պատերազմի ժամանակ այն նույնիսկ տվել են առավել վտանգավոր մարդասպաններին: Խելամտորեն օգտագործելու դեպքում այն կլուծվի օրգանիզմում` չթողնելով որեւէ հետք:

Ցորենի հաց
Տարեկանը եւ ցորենը պարունակում են ֆիտինային թթու: Այս նյութը ազդում է ցինկի, կալիումի, մագնեզիումի եւ երկաթի վատ յուրացման վրա: Ֆիտինային թթուն նաեւ ընդունակ է այս նյութերի հետ ձեւավորել չլուծվող միացություններ, որը մեր օրգանիզմը պարզապես ի վիճակի չէ յուրացնել:
Կարտոֆիլ
Կարտոֆիլի տերեւներում, աչքերում եւ պալարներում փոքր քանակությամբ սոլանին է պարունակվում: Սոլանինը բնական հակասնկային դեղամիջոց է, ինչպես նաեւ թունաքիմիկատ: Դրա օգնությամբ բույսը պաշտպանում է իրեն: Սոլանինը կուտակվում է պալարներում եւ կանաչ գույն է ստանում: Մեծ քանակությամբ հին կարտոֆիլ օգտագործելու դեպքում կարող է զգայախաբություն առաջանալ կամ նյարդաբանական խնդիրներ, ինչպես նաեւ սրտխառնոց:

Սնկեր
Շամպինիոններն ու շիիթակեն` սեւ սունկը, պարունակում են մեծ քանակությամբ քաղցկեղածիններ: Փորձարկումները կատարվել են մկների վրա, որոնց մոտ շատ հաճախակի են ուռուցքներ նկատվել այն ժամանակ, երբ նրանց կերակրել են հում սնկով:

Հնդկական ընկույզ
Ընկույզի այս տեսակը պարունակում է ուրուշիոլ` օրգանական յուղային տոքսին: Բայց այս նյութը կարելի է գտնել ոչ միայն հնդկական ընկույզում, այլեւ թունավոր բաղեղում: Բոլորն էլ գիտեն, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ այս բույսի հետ շփումը: Իսկ ի՞նչ կարող է տեղի ունենալ, եթե այն օգտագործվի սննդի մեջ: Հնդկական ընկույզի փոքր քանակը նույնիսկ օգտակար է, ինչը չի կարելի ասել չարաշահման դեպքում:

Կարմիր լոբի
Նյութը, որն ունակ է մեր բջիջների թաղանթը հեշտ թափանցելի դարձնել, որ ցանկացած վնասակար նյութ կարող է ներթափանցել բջիջ, կոչվում է ֆիտոհեմագլյուտինին: Սա կարող է հանգեցնել այն բանին, որ մարդը կարող է կորցնել ոչ միայն իր մարմնի վերահսկողությունը, այլեւ գործառույթները: Առաջին նշաններն են՝ թունավորումը, լուծը եւ փսխումը: Ուստի անհրաժեշտ է լոբին եփել 100 կամ ավելի աստիճան ջերմությամբ, որպեսզի ֆիտոհեմագլյուտինինը ոչնչանա: Հատկապես կարմիր լոբին է խորհուրդ տրվում նախօրոք մոտ 5 ժամ թրջել ջրում:

Աղբյուր` Galatv.am