Բաղադրիչներ
- ալյուր – 200 գր
- նարինջ – 2 հատ
- բուսայուղ – 1/4 բաժակ
- շաքարավազ շագանակագույն – 1/2 բաժակ
- նարինջ – 1 ճ/գդ (կեղև)
- օսլա (крахмал) եգիպտացորենի – 1 ճ/գդ
- փխրեցուցիչ – 1 թ/գդ
- աղ – 1 պտղունց
Պատրաստման եղանակ
- Նարնջի հյութը քամում ենք։ 3/4 բաժակ հյութ ստանալու համար մոտավորապես 2 հատ նարինջ է հարկավոր։

- Ալյուրը, օսլան և փխրեցուցիչը անցկացում ենք մաղով և ավելացնում ենք աղը։

- Շաքարավազը բուսայուղի հետ խառնում ենք և հարում մինչև համասեռ դառնա։ Ավելացնում ենք նարնջի հյութն ու կեղևը։

- Այնուհետև լցնում ենք չոր խառնուրդն ու այդ ամբողջը թեթևակի հարում ենք։

- Լցնում ենք ձևամանի մեջ և 35-40 րոպեով տեղափոխում ենք մինչև 180 աստիճան
տաքացրած ջեռոցի մեջ։
Կեքսը պատրաստ է։
Այս բաղադրատոմսի մեջ շագանակագույն շաքարավազը կարող ենք սովորական սպիտակ շաքարավազով փոխարինել։ Իսկ ձևամանի մեջ անհրաժեշտ է յուղաթուղթ դնել, որպեսզի կեքսը հեշտ դուրս գա միջից և ձևամանին չկպչի։ Այսպիսի կեքս նախընտրողները հաստատ չեն գիրանա:)