Սակրավորները պայթեցրել են Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում հայտնաբերված արկը
SocietyՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը փետրվարի 13-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացել, որ Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում՝ չգործող «Արցախ» ռեստորանային համալիրի մոտակայքում, հայտնաբերվել է չպայթած արկ. վնասազերծելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
ՀՀ պաշտպանության նախարարության սակրավորները տեղում իրականացրել են D30 (122մմ) հրանոթային արկի պայթեցման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻ նախարարության պաշտոնական կայքը, հրշեջ-փրկարարները սահմանազատել են տարածքը և իրականացրել հերթապահություն: