Անծանոթ կինը տեսավ, թե ինչպես է հայրը վերաբերվում իր 9-ամյա դստերը ու թողեց նրան ԱՅՍ գրությունը (ֆոտո)
Lifestyleblog.1in.am-ը գրում է.
Դևիդ Ռոզենմանը թերապևտ է և դոցենտ, նա ԱՄՆ-ից է: Նա նաև երկու հրաշալի փոքրիկների հայր է: Երբ մի օր նա իր 9-ամյա աղջկան տարավ սրճարան նախաճաշելու, նա չէր սպասում, որ նրա հետ կպատահի մի պատմությունը, որը կհուզի է հազարավոր մարդկանց:
Երբ հայր ու աղջիկ գնացին սրճարան, հայրը սկսեց նորություններ կարդալ, մինչ աղջիկը կնախաճաշեր: Սակայն աղջիկը խնդրեց, որպեսզի հայրիկն ուղղակի իր հետ լինի: Հայրիկը մի կողմ դրեց թերթը և ժամանակ անցկացրեց դստեր հետ: Նրանք հաճելի զրուցում էին, կատակներ էին անում, կիսվում էին իրենց մտքերով, մի խոսքով, նրանք վայելում էին իրենց շփումը:
Բայց, երբ նրանք պատրաստվում էին հեռանալ սրճարանից, Դևիդը մոտեցավ սեղանին՝ հաշիվը փակելուց հետո, և սեղանի վրա մի գրություն նկատեց մի անծանոթ կնոջից: Նա հրապարակեց այն խոսքերը, որոնք նրան մինչև հոգու խորքը հուզել էին: Դևիդի պատմությունը 10 000 հոգի տարածեցին. Դուք կհասկանաք, թե ինչու, երբ կարդաք այն…
«Այսօր առավոտյան, ես իմ աղջկա հետ գնացի սրճարան նախաճաշելու: Ես պատրաստվում էի նորություններ կարդալ և փոստս ստուգել: Սակայն աղջիկս ինձ խնդրեց, որպեսզի ես այսօր չանեմ այդ գործողություններն, այլ իր հետ շփվեմ, ուղղակի իր հետ լինեմ: Ես մի կողմ դրեցի թերթ ու համակարգիչը, և սկսեցի ժամանակ անցկացնել աղջկաս հետ: Իհարկե շատ հաճելի էր երկուսիս համար էլ: Ես հասկացա, թե որքան շատ եմ նրան սիրում: Ես հասկացա, որ իմ ուշադրությունը նրան անհրաժեշտ է: Երբ ես հաշիվը վճարեցի և մի քանի բան գնեցի տուն տանելու հմար և մոտեցա մեր սեղանին, աղջիկս ասաց, որ մի կին մոտեցել էր նրան, հարցրել արդյոք ես նրա հայրիկն եմ, և թողել էր այս գրությունը: Այդ կնոջ խոսքերը ինձ վրա մեծ տպավորություն թողեցին:
Ահա, թե ինչ էր գրված նամակում.
«Ես աշխատում եմ դպրոցում, որտեղ շատ աղջիկներ հայր չունեն, իսկ եթե ունեն էլ, ապա աղջիկներն այքան ուշադրություն չեն ստանում իրենց հայրիկներց, որքան որ դուք այսօր հատկացրեցիք ձեր աղջկան: Դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ հրաշալի նվեր մատուցեցիք այն բոլոր ուսուցիչներին, ովքեր դասավանդում են նրան այսօր և կդասավանդեն մինչև նրա ավարտելը»:
Խնդրում եմ, մի սպասեք, թե երբ ձեր երեխաները կամ ձեր սիրելիները ձեզանից ուշադրություն կխնդրեն, ինչպես դա արեց իմ աղջիկը. Նրանք կարող են և լռել: Ես ուղղակի ցանկանում եմ կիսվել ձեզ հետ իմ փորձով: Թեկուզ մի փոքր ուշադրություն դարձրեք այսօր ձեր սիրելի մարդուն: Իսկ եթե դուք տեսնեք, թե ինչպես է մեկ ուրիշը դա անում, նրան նման գրություն թողեք, դա մարդու վրա անբացատրելի տպավորություն է թողնում, հավատացեք»:



