Հայաստանում 2015 թ.-ին պաղպաղակի արտադրության ծավալներն աճել են 51.9%-ով
EconomicsՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2015 թվականին Հայաստանում արտադրվել է 9 639.5 հազար լիտր պաղպաղակ, ինչը 2014 թվականի համեմատ 51.9 տոկոսով ավելի է:
2014 թվականին Հայաստանում արտադրվել է 6 345.0 հազար լիտր պաղպաղակ: Նախորդ տարվա համեմատ հանրապետությունում 7.3%-ով աճել են նաև կաթնաշոռի արտադրության ծավալները. եթե 2014 թվականին արտադրվել է 921.9 տոննա կաթնաշոռ, ապա 2015 թվականին՝ 989.4 տոննա: