Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կատարվել է նորապսակների օրհնության կարգ

Society

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին փետրվարի 14-ին մեծ շուքով նշել է Տեառնընդառաջի տոնը: Այս տարի Տեառնընդառաջը համընկել էր Մեծ Պահքի երկրորդ շաբաթվա` Արտաքսման կիրակիի հետ: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, օրվա առիթով, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Ô ² Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվել է սուրբ և անմահ Պատարագ: Պատարագիչն է եղել Մայր Աթոռի փոխդիվանապետ Հոգեշնորհ Տ. Պարթև վարդապետ Բարսեղյանը: 

Հայր Սուրբն իր քարոզում հանգամանորեն անդրադարձել է Տեառնընդառաջի խորհրդին և քրիստոնյաների կյանքում այս տերունի տոնի կարևորությունը: «…Ավետարանական այսօրվա դրվագում մենք հանդիպում ենք նաև հայկական ավանդական ընկալմանը հարազատ ընտանիքի մի պատկեր, որը Հովսեփն ու Մարիամն են: Նրանք, վերցնելով իրենց մանկանը` Մանուկ Հիսուսին, եկան տաճար` իրենց հետ բերելով մեկ զույգ տատրակ և աղավնու երկու ձագեր: Ընտանիքի այս օրինակը ուսուցանելի է մեր օրերում ևս: Հատկապես այն նորապսակ զույգերի համար, ովքեր պատրաստվում են փոխադարձ սիրով և ամուր վստահությամբ կառուցել ընտանեկան իրենց հարկը: 

Ընտանեկան հարկը մի փոքրիկ եկեղեցի է, որտեղ տղամարդը սյունն է, իսկ կինը` եկեղեցու պաշտոնյան: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այս օրը հռչակվել է նաև նորապսակների օրհնության օր՝ այն հույսով ու համոզումով, որ նորակազմ ընտանիքները, ստանալով Աստուծո օրհնությունը, Հովսեփի և Մարիամի օրինակով ամուր շաղախված սիրով և վստահությամբ կկառուցեն իրենց ամրոցը` հավատարիմ մնալով հայրենավանդ մեր սրբություններին և նվիրագործված ավանդույթներին», - ասել է նա:

Դիմելով նորապսակներին` Հայր Սուրբը հավելել է. «Այս օրը Հովսեփն ու Մարիամն իրենց հետ տաճար էին բերել ոչ թե նոխազ, զվարակ, որ բերում էին մեծահարուստները, այլ պարզ ու վայելուչ ընծաներ էին բերել, որոնցից տատրակը խորհրդանշում է ողջախոհություն և հավատարմություն, իսկ աղավնին` հանդարտություն և հեզություն: Տատրակը բացառիկ կերպով հավատարիմ է իր կողակցին, իսկ աղավնին հոգ է տանում ոչ միայն իր, այլև այլոց ձագերին»: 

Վերջում Հայր Պարթևը մաղթել է, որ այս առաքինությունները բոլոր նորապսակների կյանքից անպակաս լինեն և իրենց ողջախոհությամբ, հավատարմությամբ ու հեզությամբ նրանք լինեն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արժանավոր զավակները:

Հավարտ Սուրբ Պատարագի, նախագահությամբ Նորին Սրբության, կատարվել է նորապսակ զույգերի օրհնության կարգ, որին մասնակցել են նաև նորապսակ միաբան սարկավագները:

Արարողությունից հետո Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Մայր Աթոռի նորապսակ միաբան սարկավագներին՝ ուղեկցությամբ Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի: Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն ու հայրապետական պատգամն է փոխանցել սարկավագներին՝ նշելով, որ իր համար` իբրև Ամենայն Հայոց Հովվապետ, հաճելի է տեսնել, թե ինչպես են մեծ թվով սարկավագներ կազմել ընտանիքներ: Նորին Սրբությունը վստահություն է հայտնել, որ շատերն Աստծու կամոք մոտ ապագայում կհամալրեն եկեղեցականների շարքերը` իրենց նվիրյալ ծառայությունը բերելու քահանայության աստիճանով:

Դիմելով նորապսակ սարկավագների կանանց՝ Նորին Սրբությունը պատգամել է, որ վերջիններս լինեն իրենց սարկավագ ամուսինների աջակիցներն ու լավագույն գործակիցները հոգևոր առաքելության իրականացման ողջ ընթացքում: Վեհափառ Հայրապետը նաև մաղթել է, որ նորապսակ երիտասարդները լինեն երջանիկ, միմյանց սիրող ու կարեկից, միասնաբար լուծեն կյանքի բոլոր դժվարությունները, և աստվածային խաղաղությունն ու սերն անպակաս լինեն ամենքից:

Փառք և գոհություն վերառաքելով առ Աստված՝ Ամենայն Հայոց Հայրապետը հաստատել է, որ շնորհիվ հայ հոգևորականների անձնվիրաբար ծառայանվիրումի, Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին օրեցօր զորանում է, իսկ բարեպաշտ հայորդիները՝ համախմբվում Հայ Եկեղեցու շուրջը: 

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors