Yerevan, 02.February.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Խաղաղապահ բրիգադում հանդիսավոր միտինգով տրվեց ուսումնական տարվա մեկնարկը

Society

Զինված ուժերում ուսումնական նոր տարվա մեկնարկի կապակցությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը խաղաղապահ բրիգադում մասնակցեց հանդիսավոր միտինգին:

Ուսումնական մեկնարկի կապակցությամբ հանդիսավոր միտինգի ընթացքում ելույթ ունեցավ Հայաստանի խաղաղապահ բրիգադի հրամանատար Արթուր Սիմոնյանը: Նա ընդգծեց, որ Հայաստանը որդեգրել է միջազգային ինտեգրման միջոցով ազգային շահերը պաշտպանելու ռազմավարություն: «Հայաստանի Հանրապետությունն ակտիվորեն համագործակցում է համաշխարհային ուժային կենտրոնների և տարածաշրջանային գործընթացներում ներգրավված երկրների հետ, հանդես է գալիս որպես տարածաշրջանային համագործակցության միջավայրի ձևավորման, անվտանգության համակարգի ստեղծման, հարևան պետ ությունների միջև կառուցողական հարաբերությունների հաստատման գործոն: Այդ իսկ պատճառով, բացի սեփական պետության ինքնիշխանության պահպանումից, պետության համար պաշտպանական ոլորտի կառավարման կարևոր ուղղություն է հանդիսանում մասնակցությունը միջազգային խաղաղության ամրապնդմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց Սիմոնյանը:

Նա հավելեց, որ Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի և միջազգային հանրության լիիրավ անդամ, պարտավորվել է իր մասնակցությունը ցուցաբերել համընդհանուր խաղաղության և անվտանգության ապահովման միջազգային ջանքերին: «Ուստի այդ ասպարեզում մենք ոչ միայն պետք է լինենք խաղաղության սպառող, այլ նաև դրանում լուրջ ներդրում ունեցող երկիր: 2004 թ. Հայաստանի խաղաղապահ բրիգադը խաղաղապահ առաքելություն է իրականացնում Կոսովոյում, 2006-2008 թթ. իրականացրել է  Իրաքում, 2010 թ. Աֆղանստանում, իսկ անցած տարվանից՝ Լիբանանում: Ընդհանուր առմամբ՝ խաղաղապահ առաքելություններին մեր զորամասից մասնակցել է մոտ 3 հազար զինծառայող: Մեկ տարվա ընթացքում կատարվում է մինչև 9-ը առաքելության հերթափոխ»,- նշեց Արթուր Սիմոնյանը:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, շնորհավորելով Զինված ուժերի անձնակազմին ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ, ընդգծեց, որ այս օրը բանակի բոլոր զորամասերում նշվում է հանդիսավոր միտինգներով: Նա շեշտեց, որ տարին առատ է լինելու մարտական պատրաստության տարբեր իրադարձություններով: «2016թ. պետք է լինի շարունակությունը մեր ամբողջ պատմությամբ եկած այն բարի ճանապարհի, որ հայկական բանակը կայացել, հզորացել է և այսօր ապահովում է իր զարգացումը: Այսպիսի հանդիսավոր միջոցառումների ժամանակ մենք հետադարձ հայացք ենք ձգում մեր անցա ծ ճանապարհին և տեսնում ենք, որ մեր բանակը փառապանծ ճանապարհ է անցել: Կազմավորվելով մեզ պարտադրված պատերազմի ընթացքում՝ մենք կարողացել ենք ոչ միայն տարբեր մարտադաշտերում հաղթանակներ կերտել, այլ նաև զբաղվել զինծառայողների ուսուցմամբ, անհատական պատրաստությամբ, ստորաբաժանումների դաշտային վարժվածության աստիճանի բարձրացմամբ, որոնք էլ հիմք են հանդիսացել, որ մեր բոլոր կառույցները հաղթանակներ կերտեն տարբեր ռազմադաշտերում»,- ասաց նախարարը:

Սեյրան Օհանյանը հիշեց զորավար Անդրանիկի խոսքը. «Եթե դուք մտածում եք, որ մենք առանց զինավարժության և զենքին տիրապետելու կարող ենք հաղթանակներ կրել, ապա դա տղայական միամտություն է»: Նախարարի խոսքով՝ իրականության մեջ հենց այդպես էլ կա: «Ետպատերազմյան տարիներին մենք ամբողջությամբ լծվել ենք Զինված ուժերի կազմակերպչական մի շարք գործառույթների, որոնց հիմքում՝ բացի կազմհաստիքային կազմակերպչական միջոցառումներից, նաև ուսումնական և դաստիարակչական ողջ գործընթացն է: Այսօր Հայաստանի Հանրապետության Զինված ուժերը օրըստօրե բարձրացնում են իրենց կարողությունը»,- հավելեց  նախարարը:

Հանդիսավոր միտինգին մասնակցում էին նաև Հայաստանի տարբեր ուսումնական հաստատությունների՝ դպրոցների, բուհերի ներկայացուցիչներ, ովքեր իրենց խոսքում կարևորեցին բանակի և ուսումնական հաստատությունների համագործակցությունը: Միջացառումն ավարտվեց հանդիսավոր քայլերթով:

Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors