Բեքհեմները՝ Վիկտորիայի նոր հավաքածուի ցուցադրությանը (լուսանկարներ)
LifestyleՆյու Յորքի Նորաձևության շաբաթվա շրջանակում կայացել է Վիկտորիա Բեքհեմի նոր հավաքածուի ցուցադրությունը, որին ներկա են եղել նրա ամուսին Դևիդ Բեքհեմն ու 4 երեխաները:
Հետաքրքրական է, որ բարձրակրունկներին միշտ «հավատարիմ» դիզայները նոր հավաքածուում ներառել է բացառապես ցածր կրունկով կոշիկներ`դրանք գրագետ համադրելով սպորտային ու դասական զգեստների, վերարկուների ու պիջակների հետ։















